Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սարդարապատի ճանապարհն անցնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով. Բագրատ աբեղա Գալստանյան

ԲԼՈԳ
Հարգանքը մարդկային ամենապարզ հարաբերությունների հիմքն է։ Առավել ևս, երբ հարգանք ես ընծայում անցյալի հիշատակներին, ցանկանում ես այդպիսով նախ վերաբերմունք ճշտել անցյալի նկատմամբ, ապա որդեգրել մի ուղղություն կամ ճանապարհ, որով պիտի անցնես նաև դու։
Այս իմաստով են հիշատակվում և տոնակարգի մեջ մտնում պատմական զանազան իրադարձություններ, առանձնանում իրենց նշանակությամբ և ժամանակների վրա իրենց թողած հետքով։ Ըստ էության տոնը կամ տոնակատարությունն այլ բան չէ, եթե ոչ հարգանքի պարզագույն դրսևորում կատարվածի հանդեպ, երկրորդ՝ անուղղակի կամ ուղղակի քարոզչության, դաստիարակության լավագույն առիթ, մտածողության ձևավորման ամենագեղեցիկ դասաժամ։

Վերհուշը՝ ապրումո՛վ վերհուշը, մարդու հոգում վերակենսավորում է այն բոլոր բարի զգացումները, որոնք կարող են մաքրել Հայրենիքի, ազգի, ժողովրդի, մեկ խոսքով՝ սերունդների կյանքը՝ կանգնեցնելով նոր իրագործումների առջև։

Մեր Հայրենի Պետությունը մեծ շուքով նշեց Սարդարապատյան Հերոսամարտի 80-ամյա հոբելյանը՝ ևս մեկ անգամ վերակոչելով, պանծացնելով և արժանի մատուցելով մեր այսօրը պատրաստած հերոսներին։ Իրավամբ, ստեղծվել էր կառավարական մակարդակով հանձնաժողով՝ պաշտպանության նախարար պրն․ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ․ կատարվեցին Սարդարապատի հուշահամալիրի և թանգարանի վերանորուգության, տարածքի կանաչապատման, փողոցների մաքրման, կարգավորման և նմանաբնույթ լայնածավալ աշխատանքներ։ Մայիսի 28-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի այցելությունը Սարդարապատ, հրավառություն և ապահովվեց համազգային տոնախմբության արտաքին դրսևորումը։

Սակայն, կարծում եմ, մեկ բան մոռացան մեր պետության հարգարժան այրերը, որ Սարդարապատի ճանապարհին անցնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով։ Ցավոք սրտի, այդ մասին հիշվում է լոկ աշխարհագրական դիրքի և ճանապարհային ցուցանակների շնորհիվ։ Հասկանալի կամ անհասկանալի կերպով, զարմանալիորեն Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի լիարժեք մասնակցությունը դուրս մնաց այս ամբողջ տոնակատարությունների ծրագրերից։ Ստեղծված հանձնաժողովում չկար մեկ հոգևորական, գոնե առ ի հիշատակություն Սարդարապատի դաշտ դուրս եկած այն հինգ հարյուր բարձրաստիճան և կրտսեր հոգևորականների, որոնք ոչ միայն ոգևորեցին հայ մարտիկներին, այլև խաչն ու զենքն ի ձեռին ուղղակիորեն առաջնորդեցին դեպի թշնամու բանակը՝ որպես զորքի առաջամարտիկներ։ Բայց այս մասին քիչ ավելի ուշ։

Տոնակատարության ընթացքում ընթերցվեց Վեհափառ Հայրապետի Սրբատառ Կոնդակը Սարդարապատի Հերոսամարտի 80-ամյակի առիթով և կատարվեցին հոգեհանգստյան արարողություններ քաջամարտիկների հոգիների խաղաղության և հանգստության համար։ Այսքանը և վերջ։

Բայց չէ՞ որ առաջին անգամ լինելով, դեռևս 1972 թվականին Հայոց Հայրապետի Սրբատառ Կոնդակով հրահանգվեց եկեղեցական օրացույց մտցնել Սարդարապատի հերոսամարտի հիշատակությունը։ Չէ՞ որ Հայ Եկեղեցին Սարդարապատի հաղթանակից մինչև այսօր անխափան կերպով տոնել է և պիտի տոնի այդ սրբազան իրադարձությունը։ Այս տոնակատարությունն այնքան իրական հոգեվիճակ է յուրաքանչյուր հոգևորականի համար, որ վերածվել է բնական երևույթի՝ ազգային գիտակցության ամուր արմատակալումով։ Անգամ նախորդ «ծանր ու դժվար» տարիներին, այդուհանդերձ, հայ հոգևորականը գիտեր և գիտի իր սեպուհ պարտքը այս փառահեղ հաղթանակի հանդեպ։ Եվ այդ իսկ օրերին, երբ Ճեմարանի ուսանողները Մայր Աթոռի միաբանների հետ ազգային ազատագրական երգերով գնում էին Սարդարապատ՝ իրենց հարգանքի տուրքն ընծայելու, մարդիկ զարմացական արտահայտվում էին, թե «էս տերտերներն էս ի՞նչ են անում»։

Բայց դա, այսպես կոչած, ապազգային, բռնապետական, ամբողջատիրական և, վերջապես, գերության ժամանակներում, իսկ հիմա՞․․․
Այսինքն, հերոսամարտի 80-ամյակին Մայր Աթոռին հատկացված մասնակցության չափաբաժինը ոչնչով առանձնահատուկ չէր նախորդ ժամանակներից, մինչդեռ ազգային գաղափարների, ճշմարիտ հայկական և քրիստոնեական պետականության իդեալի արմատները գտնվում են 1700-ամյա իմաստության անսպառ շտեմարաններում։ Այս հանգամանքը կարող է պատճառաբանվել Հայ Եկեղեցու՝ հասարակական կյանքի վրա ազդեցություն չունենալու փաստով։ Մենք ընդունում ենք վերոբերյալ տեսակետը, բայց սա ինչ-որ առումով օրինաչափ է, քանի որ, ըստ Հայաստանի Հանրապետության «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքի» 6-րդ գլխի Հոդված 17-ի, Եկեղեցին բաժանված է պետությունից և բնականաբար մնում է հարցի միայն բարոյական կողմը։ Ազատ ու անկախ Հայաստանի Պետությունը իր որդեգրելիք ներքին և արտաքին քաղաքականության մեջ շատ բան ունի քաղելու և սովորելու ի՛ր իսկ հարազատ Մայր Եկեղեցուց։

Ընդհանրապես և մասնավորապես, այսօր հրապարակի վրա շեշտվող գաղափարները՝ ազգային միասնություն, ազգապահպանություն, ազգային մտածողության ձևավորում, Հայրենիքի հզորություն, Հայ Դատի պայքար և այլն, դարերի փորձով հիմնավորված և արմատավորված են Հայ Եկեղեցում, որովհետև նա պատմական առաքելությամբ և պատասխանատվության բարձրագույն գիտակցությամբ ստիպված է եղել ստանձնել հայ ժողովրդի նաև քաղաքական ու աշխարհիկ հովվությունը։ Հետևաբար, միջազգային բոլոր օրենքները հարգելով հանդերձ, հարկ է ազգային քաղաքականությունը կերտել ոչ թե արևմտյան արժեքներին և համակարգերին անվերապահորեն հետևելով, այլ մեր մեջ փնտրել և դուրս բերել այն ամենը, ինչը հարազատ և հատուկ է մեր տեսակին, ցեղին, հոգեբանական և բարոյական նկարագրին։ Այլապես որևէ այլ մոտեցում, մեղմ ասած, կհանգեցնի անհաջող խաչասերման՝ իր բոլոր հետևանքներով՝ տեսակի անդիմությունից մինչև անպտղաբերություն։

Ասվածի ամենացայտուն և պարզից էլ պարզ օրինակն այն է, որ առ այսօր պետական մակարդակով որևէ մոտեցում անգամ գոյություն չունի Թարգմանչաց և Վարդանանց տոնակատարությունների նկատմամբ, որոնք ապահով և հաստատապես հանգրվանել են եկեղեցական տոնացույցում։ Մի՞թե այս երկու իրադարձությունները, որ պատիվ կարող են բերել ցանկացած ազգի, առնչություն չունեն մեր լինելության հետ կամ էլ շատ երկրորդական և չգիտեմ որերորդական նշանակություն ունեն մեզ համար։ Ամեն ինչ այստեղից է սկսում․․․

Ազգայինի նկատմամբ ունեցած նախանձախնդրությամբ Հայ Եկեղեցին զանազան ներքին և արտաքին հալածանքներին տոկալով, մի տեսակ որևէ յուրահատուկ պետություն մեծ ճիգերի գնով, «կանացիազգեստ, կղերական դիվանագիտություն» որակված գործելակերպով, կարողացավ պահպանել այս վերջին հողակտորն ու իրավացիորեն այն փոխանցել հայրենական իշխանություններին։

Սարդարապատի հերոսամարտն ու 1920-30-ական թվականների գոյաոչնչացման տարիների ամենասարսափելի հալածանքները, գնդակահարություններն ու աքսորները ասվածի ամենավառ վկայություններն են, երբ դարձյալ ճակատագրական պահին ամենածանր հարվածը կրողը հայ եկեղեցականությունն էր։

Այո՛, պետք չէ մոռանալ, որ Սարդարապատ չէր լինի, եթե Գևորգ Ե երջանկահիշատակ Հայրապետն իր վճռական կեցվածքով չկանգնեցներ փախուստի և նահանջի հոգեվիճակով պարուրված հայ զորավարներին ու զինվորներին, և ընդհանրապես, ամբողջ ժողովրդին։
Տեղին է հիշել այդ անմահացնող դրվագը, երբ թուրքական նվաճող հեղեղից խուճապի մատնված և օրհասական վիճակում հայտնված զորավար Սիլիկյանը որոշել էր հայոց արյունաքամ բանակը տանել Կոտայքի և Սևանի բարձունքները, լեռնակռվով պայքարելու թշնամական հսկայածավալ բանակի դեմ՝ այսպիսով զիջելով և՛ Երևանը, և՛ Էջմիածինը, և՛ ամբողջ Արարատյան դաշտավայրը։

Այդ նպատակով մայիսի 20-ին եկել էր նաև Ամենայն Հայոց Հայրապետին առաջարկելու հեռանալ Մայր Աթոռից։ Պատվիրակության մեջ էին նաև այս իրադարձություններին լռելյայն հետևող Արամ Մանուկյանն ու Պողոսբեկ Փիրումյանը։

Պատմական վկայությամբ, Գևորգ Ե Կաթողիկոսը մռայլված լսեց այս առաջարկը և, չթողնելով այլևս շարունակել, պոռթկաց՝ ասելով․
«Ա՜զգ հայոց, թուրքը՝ մեր բանական հոտի դարավոր թշնամին, նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մեր հավատի, մեր կենսագրության։ Գալիս է Արարատյան երկրի վրա։ Թուրքը կոտորած ու ավեր փռելով գալիս է, և մեր զորապետներն էլ այլ ելք չեն գտնում այդ աղետից, քան Հայոց Հայրապետին փախուստի մղել։ Նրանք Ամենայն Հայոց Կաթողիկոսին առաջարկում են ոսոխի բերանին թողնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, մեր սրբարաները, հայ ժողովուրդը, հայրենի երկրի վերջին կտորը։ Առաջարկում են լքել այս բոլորը և սեփական կյանքը փրկել Բյուրականում կամ այլ անմատչելի լեռնածերպի վրա։

Ո՛չ և ո՛չ, հազա՜ր անգամ ո՛չ։ Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդված Մայր Աթոռը։ Ես չեմ հեռանա Հայոց Առաքելական Եկեղեցու օջախից։ Եթե հայոց զինվորությունն ու ինքը՝ հայ ժողովուրդը չեն կարողանա թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չեն լինի փրկելու մեր սրբությունները, ապա թող ես նահատակվեմ հենց այստե՛ղ՝ շեմի վրա՛ Մայր Աթոռի, որի գահակալի պատիվն ունեմ մեր սուրբ նախնիների արդար բարեխոսությամբ և Աստուծո ողորմածությամբ։

Մի՞թե մենք չպիտի կարողանանք պահպանել մեր օջախի կրակը, մեր հավատի ջահը, մեր ազգային գոյի հիմքերը։ Իսկ եթե եկել է վերջը, ապա այն ինչո՞ւ չընդունենք պատվով ու քաջությամբ և ոչ թե ողորմելի զեռունի պես ոսոխի առաջ սողալով։ Մեր պատմության անցյալ դարերը լիքն են քաջության օրինակներով, ներկված են նահատակների արյամբ։ Դրանով չի սպառվել մեր արյունը և չի կորսվել քաջությունը մեր շարքերից։

Դարեր շարունակ հայոց ազգն այսպես է ապրել՝ իր ինքնության համար պայքարելով, իր վաղվա համար այսօր մեռնելով։ Եվ որովհետև, ով գաղափարի հետ է մեռնում, մեռնում է որպես հատիկը ցորյանի, ապա հատիկի մահով նոր կյանքեր են ծնվում վաղ թե անագան։ Դրա համար է, որ զանգվածային կոտորածներով ու մահերով հարուստ մեր կենսագրությունը չի ունեցել և երբեք էլ չպիտի ունենա վերջին վերջակետ։

Ուրեմն էլ ինչո՞ւ դավենք ապրելու և գոյատևելու մեր ազգային կերպին։ Ինչո՞ւ ազգովին չբարձրանանք թշնամու դեմ, որ գալիս է անդրարաքսյան իր թեթև հաջողություններով հղփացած և մեր արյան վերջին կաթիլին ծարավի․․․»։

Եվ Վեհարանի դահլիճում ու Մայր Աթոռի բակում հավաքված ամբողջ բազմությունը կերպարանափոխված, միահամուռ բացականչեց․ «Պատրա՛ստ ենք ելնելու, Վեհափա՜ռ Տեր»։

Ապա ծերունազարդ Հայրապետն իր արծվային հայացքն ուղղելով ժողովրդին՝ շարունակեց․ «Ես միշտ էլ հավատացել եմ իմ ժողովրդի ոգուն։ Ես գիտեմ նրա անցած ճանապարհի դառնությունները։ Ես համոզված եմ նաև, որ ազգն իմ հայոց անարգ թշնամուն դեռ չի ասել իր վերջին խոսքը։ Եվ խոսքն այդ՝ պիտի լինի հաղթական»։

Այնուհետև Հայոց Հայրապետը կարգադրում է հնչեցնել Մայր Տաճարի և հայոց բոլոր եկեղեցիների տագնապի ու սուգի զանգերը, որոնք չլռեցին մինչև ճակատամարտի հաղթական ավարտը և համազգային միակամ պայքարի մղեցին գաղթական ու արյունաքամ ժողովրդին։ Նա ինքն առաջնորդեց միաբանությանն ու ժողովրդին այս վճռական պահին հայացքն ուղղել դեպի Աստված, և հայոց «ՏԷր ողորմեա»-յով ծնկաչոք հայցել Տիրոջ ապավինությունն ու օրհնությունը։ Այսպիսին էր ճակատամարտի նախօրյակը, որը, փաստորեն, կանխորոշեց հայոց բանակի հաղթանակը։
Աստծո ներկայությունը հավաստող այդ զանգակների կանչն էր թևածում ողջ ճակատամարտի ընթացքում, որի լուռ վկան այսօր Սարդարապատում վեր խոյացավ զանգակատուն – հուշասյունն է։

Ավելորդ չհամարեցինք գրեթե ամբողջությամբ մեջբերել Գևորգ Ե Հայրապետի բոցավառ խոսքն ու այդ պահի նկարագրությունը, քանի որ սարդարապատյան հրաշքը խտացված և հիմնավորված է այստեղ։ Առանց այս կեցվածքի այլ կլիներ իրադարձությունների զարգացումը և դաժան է մտածել, որ այսօր միգուցե չկարողանայինք տոնել Սարդարապատի հերոսամարտի 80-ամյակը։ Իսկ Գևորգ Ե Սուրենյանց Տփղիսեցի, ժողովրդի տառապանքի պատճառով «Վշտալից» ստորագրող Հայրապետն այսօր հանգչում է Մայր Տաճարի զանգակատան մոտ և, կարծում եմ, անպատշաճ չէր լինի, եթե տոնակատարությունների ծրագրի շրջանակում տեղ հատկացվեր նաև նրա շիրմին հարգանքի այցելությանը։

Պարտ է շեշտել, որ թե՛ նախապատրաստական շրջանում և թե՛ ճակատամարտի օրերին Ս․ Էջմիածնի միաբանությունը և շուրջ հինգ հարյուր տարբեր աստիճանի հոգևորականներ խաչանշան սպիտակ պատանքներով, Գարեգին եպիսկոպոս Հավսեփյանի, Զավեն եպիսկոպոս Բաբայանի (Զավեն եպիսկոպոսի շիրիմը գտնվում է Ս․ Գայանե վանքի հյուսիսային պատի տակ), Թադեոս և Եզնիկ վարդապետների գլխավորությամբ տենդագին կերպով ոգևորում և առաջ էին մղում զինվորին և շինականին՝ իրենք իսկ ընթանալով նրանց առջևից։ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանն էր, որ Մահապարտներ անունով կնքեց 5-րդ փառապանծ գունդը, որի աջ թևում կրակի ամենաթեժ կետում կռվում էր հոգևորականների գունդը՝ նույն հերոս սրբազանների գլխավորությամբ։ Կարելի է դեռ երկարել և մանրամասն նկարագրել սխրագործությունների շարքը, սակայն, կարծում եմ, այսքանն էլ խոսուն է և բավական ասելիքի համար։

Բայց ինչո՞ւ թշնամու հետ բախվելու վայր ընտրվեց ռազմագիտական և ճակատամարտի համար բոլոր առումներով ամենաանհարմար տեղանքը՝ Սարդարապատը։ Մի՞թե հայոց զորքի գերակշռությունն ու սպառազինությունն էին պաճառը: Կամ ասենք իրենց բնական և արհեստական ամրություններով հայտնի Կարսը, Կարինը, ինչու չէ նաև Ալեքսադրապոլը շատ դյուրությամբ գրավվեցին, բայց այս բաց դաշտում, զերծ պաշտպանական որևէ միջոցից, հայ զենքը փայլուն հաղթանակ տոնեց։

Թող ռազմագետները որոնեն այս հարցի պատասխանը, մենք միանշանակ կասենք, որ հայ մարդու թիկունքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն էր, հետևաբար, նահանջել և զիջել նշանակում էր հանձնել Սուրբ Էջմիածինը։

Սուրբ Էջմիածնի ոգին էր, որ երերող հրամանատարին վերափոխեց հաստատավճիռ զորավարի, նահանջող բանակին՝ փրկարար զորքի, հուսահատ և գաղթական ժողովրդին՝ հաղթական հավաքականության։
 
Իսկապես որ հրաշք էր Սարդարապատը, և այդ հրաշքը շնչավորողն ու կյանքի վերածողը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Իսկ այդ Եկեղեցու պաշտոնյան՝ նույն հայ ընտանիքից, նույն ժողովրդի ծոցից դուրս եկած զավակը, որ երբեք ու երբեք առանձին դասակարգ կամ կաստա չի ներկայացել, այլ եղել է ժողովրդի ցավերով, տառապանքով, ուրախությամբ և հաղթանակներով ապրող, նրա համար աղոթող հայ մարդը, որն Հայոց Պատմությունը սերտել է իր երանելի նախնիներից և ոչ թե սոսկ ընթերցել Մարքս - լենինյան ուսմունքի ոսպնյակից։

Նեղության պահին բնազդաբար հիշվող Հայ Եկեղեցին արժանի է վերաբերմունքի նաև ազատության և հաղթանակների օրերին։ Հանե՛նք Հայ Եկեղեցին կամ բազմաչարչրկվող «տերտերներին» մեր պատմության էջերից և այնտեղ անգոյությունից, անդիմությունից բացի այլ բան չենք տեսնի։
Այս ամենի մասին որոշեցինք գրել ոչ թե որպես սեփական «դասակարգի» շահերի պաշտպանության մոլուցքով տառապող պաշտոնյա, այլ պարզապես երևույթները կողքից դիտող մի հասարակ հայ մարդ, որը երախտիք ունի իր Մոր հանդեպ։

Այսօր էլ Հայ Եկեղեցին խոնարհ լռությամբ, առանց բարձրաղաղակ ճիչերի շարունակում է անսակարկ ծառայել Աստուծո փառքի և իր հարազատ, սեփական, համբուրելի ժողովրդի բարգավաճման համար։ Միայնակ, մեծ զոհողությունների գնով քայլ առ քայլ վերաբուժում է իր ստացած վերքերը, Մայրական գորով սրտով և ներող ժպիտով ընդունում զավակների՝ Իր հանդեպ գործած չարաճճիությունները և մշտական դաստիարակ լինելով Վեհ հայացքը ուղղում դեպի առաջ։

Որպես վերջաբան ցանկանում ենք մեջբերել 1937 թվականի դեկտեմբերի 6-ին գնդակահարությամբ մարտիրոսացած Թադեոս եպիսկոպոս Մարտիրոսյանի ՆԳԺԿ (ՊԱԿ)-ի բանտում արտասանած ուսանելի խոսքը․ «Էջմիածնի պատմությունը շատ մեծ է հայ ազգի պատմության մեջ։ Անցել են շատ թշնամական ժամանակներ, կանցնեն նորից, և մենք Ձեզ հետ կանցնենք, իսկ Էջմիածինը կշարունակի իր գոյությունը»։
 
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա Կոստանյան