Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այսօրվա Հայաստանի համար Ռուսաստանն է անվտանգության գլխավոր երաշխավորը». «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

russiancouncil.ru–ն «Այսօրվա Հայաստանի համար Ռուսաստանն է անվտանգության գլխավոր երաշխավորը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ ու ռազմավարական գործընկերներ են։ Չնայած կան նրբերանգներ և որոշ կետեր, որոնց վերաբերյալ կողմերի դիրքորոշումները 100 %-ով չեն համընկնում, երկու պետություններն էլ հեռացել են փոխադարձ անվստահության գծից։ Այդպես կարելի է բնութագրել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 20-21-ը Երևան կատարած պաշտոնական այցի արդյունքները։

Ռուսական դիվանագիտության ղեկավարի՝ Երևան այցի հիմնական նպատակը Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների որոշակի վերանայումն էր։ Եվ այդ ուղևորությունը ցույց տվեց, որ մեր հարաբերությունները, չնայած որոշակի անկայունությանը և մի շարք հարցերի շուրջ տարբեր դիրքորոշումներին (անհնար է առանց որոշ աշխատանքային տարաձայնությունների), պահպանվել են, ընդ որում՝ լիարժեքորեն։ Այդ այցով Ռուսաստանը նախևառաջ ցույց է տալիս, որ Հայաստանը մնում է իր դաշնակիցն ու գործընկերը Հարավային Կովկասում, ինչպես և, ըստ էության, միշտ էլ եղել է ժամանակակից պատմության մեջ։ Մասնավորապես, չնայած Երևանի կողմից ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցնելուն, Մոսկվայի տեսանկյունից Հայաստանի փաստաթղթային կարգավիճակը չի փոխվել, նա դեռևս համարվում է դաշնակից այդ կազմակերպությունում։ Իրականում արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է «աջակցել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ապահովմանը», այդ համատեքստում լի են խոր իմաստով։ Դա ամենևին էլ սովորական արտահայտություն չէ։

Իհարկե, Հայաստանն ինքն էլ է հետաքրքրված դրանով։ Այո, 2023 թվականի իրադարձություններից հետո Երևանը զգացմունքային որոշում կայացրեց դիվերսիֆիկացնել իր անվտանգության երաշխավորներին՝ համարելով, որ Ռուսաստանն այնքան էլ արդյունավետ չէ այդ դերում, և դիմեց Արևմուտքին։ Սակայն այժմ, երբ հայ-ադրբեջանական հարաբերություններն անցել են սուր փուլը և աստիճանաբար շարժվում են դեպի կարգավորում, տեսանելի է այն գիտակցման վերադարձը, որ այսօրվա Հայաստանի համար Ռուսաստանը դեռևս անվտանգության հիմնական (եթե ոչ միակ) երաշխավորն է։

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ակտիվորեն պաշտպանում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Նա ոչ մեկի դեմ ընկերներ չի ստեղծում, այլ կառուցողական հարաբերություններ է պահպանում երկու կողմի հետ էլ և պատրաստ է անել այն ամենը, ինչ կախված է իրենից։ Եվ այսօր մենք տեսնում ենք, որ կողմերը հնարավորինս մոտեցել են հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության կնքմանը, ինչը չի կարող չուրախացնել։ 30 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ հնարավորությունների նման պատուհան է բացվել։ Ակնհայտ է, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերի համար խելամիտ կլինի օգտվել դրանից, և Ռուսաստանը, իր հերթին, պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան։

Վերադառնալով Երևանի արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացման մասին հարցին՝ Սերգեյ Վիկտորովիչի օրինակին հետևելով՝ ցանկալի է ընդգծել, որ նման հարցերը բացառապես Հայաստանի ինքնիշխան իրավունքն են, օրինակ՝ զենք գնել Ֆրանսիայից, մոտենալ Եվրամիությանը։ Վերջինս, իհարկե, ակնհայտ պատճառներով չի կարող մեզ համար որոշակի գրգռիչ չլինել։

Իրականում արտգործնախարարի այցն այդ հարցում շեշտեր դնելու և «չ»-երը հատելու նպատակ ուներ, Ռուսաստանը չի մերժում Հայաստանի հետ դաշնակցությունն ու գործընկերությունը։ Այո՛, ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակյա անդամակցության հնարավորությունը կասկածներ է առաջացնում։ Սակայն Սերգեյ Լավրովի հետ Երևանում կայացած հանդիպումը հայկական կողմին հնարավորություն տվեց հայտարարելու, որ ո՛չ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց, ո՛չ էլ այդ թեմայով բանակցություններ չեն ընթանում։ Հետևաբար, ներկայում ԵԱՏՄ շրջանակներում հարաբերությունների զարգացման համար որևէ խոչընդոտ չկա։

Ամեն դեպքում Սերգեյ Լավրովի այցն առիթ դարձավ կրկնելու՝ Ռուսաստանը հարգում է իր դաշնակցին և գործընկերոջը ու մտադիր չէ ճնշում գործադրել Հայաստանի վրա ինքնիշխանության հարցերում՝ լինի դա զենքի մատակարարների ընտրություն, ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցում, թե ԵՄ-ի հետ մերձեցում։

Այստեղ կարևոր է հասկանալ, որ մի կողմից՝ ԵԱՏՄ-ին մասնակցությունը հիմնարար կարևորության հարց է Հայաստանի համար, մյուս կողմից՝ հայ ժողովուրդն ինքը բնավ չի ձգտում անդամակցել ԵՄ-ին։ Սա է այն, ինչին ձգտում են Հայաստանի ներկայիս կառավարության կոնկրետ ներկայացուցիչները։ Ակնհայտ է, որ, վերջին հաշվով, նման հարցերը ոչ թե նրանց, այլ հայ ժողովրդի կամքի արտահայտման՝ հանրաքվեի միջոցով են որոշվելու։ Վստահ եմ, որ եթե դա տեղի ունենա, եվրաինտեգրման մասին խոսակցությունը կսպառվի, հայերի մեծամասնությունը դեռևս կողմ է Ռուսաստանի հետ ավելի սերտ կապերին՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմական։

Այցի արդյունքները լիովին պարզ դարձրին՝ և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը հետաքրքրված են ամուր փոխհարաբերություններով, որոնք կապահովեն Ռուսաստանի համար ռազմավարական առումով կարևոր Հարավային Կովկասի կայունությունն ու տնտեսական զարգացումը։ Այո՛, մենք չպետք է չափազանց շտապենք և պնդենք, որ սառեցումն ամբողջությամբ սպառել է իրեն, բայց կողմերը շատ մեծ քայլ են կատարել կառուցողական ուղղությամբ։

Երբ հիշում ենք մեր երկկողմ հարաբերությունները մթագնող գործոնները, չի կարելի անտեսել 2023 թվականի իրադարձություններից հետո լրատվամիջոցներում հնչող թշնամական հռետորաբանությունը։ Տհաճ էր տեսնել հայկական մամուլի հարձակումները և մերոնց սառը արձագանքները, նաև պատմություններ այն մասին, թե ինչպես է Հայաստանն իբր հեռանում Ռուսաստանից։ Թվում է՝ եթե մենք միմյանց մասին բացասական պատմություններ չստեղծեինք և դրանք չմշակեինք լրատվամիջոցներում, դա ինքնին զգալի առաջընթաց կլիներ կայունության հասնելու գործում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն Մանվելյան