Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում կալանավորվածը փորձել է հրկիզել իրեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 26-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում արտառոց պատմություն է տեղի ունեցել; Այդ մասին հայտնում է Aravot.am-ը:
Արթիկ քրեակատարողական հիմնարկի 41-ամյա կալանավորներից մեկը՝ Ե․Չ․-ն ինքնասպանության փորձ է կատարել։ Այդ օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է նրա գործով հերթական դատական նիստը, սակայն ժամը 16․00-ի սահմաններում դատավորը նրան հեռացրել է դատական նիստերի դահլիճից ու իջեցրել են դատարանի մեկուսարան։
Այդ ժամանակ նա իր ձեռքին եղած կրակայրիչով ձեռքի ձախ բազուկի շրջանում կատարել է ինքնավնասում։ Կալանավորը հրաժարվել է բուժօգնությունից։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մուշի բաժնի ուղեկցող խմբի տեսուչ Ա․Հ․-ն զեկուցագիր է ներկայացրել պետին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































