Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բաքվի, Գանձակի, Նախիջևանի պատմական ահռելի ժառանգության իրական ստեղծարարները հայերն են

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Գեղարդ» հիմնադրամի և «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ «Հայկականության անատոմիան Գարդմանում, Շիրվանում, Նախիջևանում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին․ ստեղծարարություն՝ ատելության միջավայրում» աշխատաժողովը։

«Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, պ․գ․թ․, դոցենտ Գոռ Մարգարյանը, ողջունելով ներկաններին, շնորհավորեց կարևոր օրվա՝ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման օրվա խորհրդի առթիվ։ Գոռ Մարգարյանն իր խոսքում շեշտեց, որ 20-րդ դարասկզբին առաջացած Ադրբեջան պետությունն, իր ստեղծման օրվանից ի վեր, միջազգային հանրությանը փորձում է, պետության անվանման (Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետություն) «ժողովրդական» բաղադրիչը թարգմանաբար ներկայացնել որպես «դեմոկրատական», ու դա աշխարհին «վաճառել», իրեն մատուցել՝ ներկայանալով որպես առաջին «դեմոկրատական» պետություն։ «Հակադրվելով ի սկզբանե ջարդարար, հակահայ, հայկականությունը յուրացնող քաղաքականություն որդեգրած պետությանը՝ մենք պետք է ցույց տանք, թե ովքեր են տարածաշրջանի իրական բնիկները։ Պետք է բարձրաձայնենք, թե ովքեր են նույն Բաքվում, Գանձակում և այլուր պատմամշակութային ահռելի ժառանգության իրական ստեղծարարները, և ինչպես են մուսուլմանը, թաթարը, և հետագայում՝ խորհրդային իշխանության ջանքերով «ստեղծված» ադրբեջանցին հայկական ստեղծարարությունը յուրացրել»,- ընդգծեց Գ․ Մարգարյանը։

Իր զեկույցում, հենվելով ֆրանսիական աղբյուրների տեղեկությունների վրա, Գոռ Մարգարյանը խոսեց Բաքվում հայերի նավթարդյունաբերական գործունեության մասին․ «Սկզբնաղբյուրային նշանակություն ունեցող, Ֆրանսիայի Արտգործնախարարության պատվերով առևտրական գործակալների, կոնսուլների և դեսպանների կողմից կազմված պաշտոնական զեկույցների, ժողովածուների հրատարակության շարքը կազմված է ֆրանսիական հյուպատոսական կենտրոններից՝ օրինակ՝ Թիֆլիսից, պարբերաբար ստացվող զեկույցներից, որտեղ կարևորվում են Հարավային Կովկասի դերն ու նշանակությունը»։ Գ․ Մարգարյանի արձանագրմամբ՝ դիվանագետների կողմից մանրակրկիտ ուսումնասիրված, վերլուծված են թե՛ տարածաշրջանի ժողովրդագրական կազմը, թե՛ նավթային պաշարները, նավթարդյունաբերման ու արդյունահանման կազմակերպման գործը, որոշ հայ նավթարդյունաբերողների կապիտալը, արտահանված նավթի ծավալները։

Ողջունելով ներկաներին՝ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ այսօրվա խորագրած թեման առաջին հերթին պատմության հանդեպ պարտքի և արդարության վերականգնման փորձ է՝ վերլուծելով ոչ միայն բռնությունները, այլև՝ ընդգծելով հայ ժողովրդի ստեղծարար դիմադրությունը՝ մշակույթի, հիշողության և ինքնության պաշտպանության միջոցով։

Ըստ Վ․ Գաբրիելյանի՝ երբ տարածաշրջանում վերակառուցումները շարունակվում են, պարտավոր ենք հիշեցնել, որ գարդմանցին, շիրվանցին ու նախիջևանցին պատմություն ունեն, իրավունք, որը պետք է պաշտպանվի։

Աշխատաժողովին զեկուցումներով հանդես եկան «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի վերլուծաբաններ Հասմիկ Կիրակոսյանը, Հակոբ Մուրադյանը, Աննա Պալաքյանը, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության անդամ Միքայել Միքայելյանը, «Փրկված մասունքեր» բարեգործական ՀԿ նախագահ Մանուշակ Խոջայանը։ Քննարկումներով հանդես եկան ինչպես թեմայով հետաքրքրվող գիտական ոլորտի ներկայացուցիչներ, այնպես էլ՝ միության այլ անդամներ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Հունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը