Փաստաբան Սոսե Չանդոյանին շնորհել են «Սոսե Մայրիկ» հուշամեդալ
ԲԼՈԳՓաստաբան Սոսե Չանդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
1918թ. մայիսի 28-ին՝ հիմնելով Հայաստանի առաջին Հանրապետությունը, հայը վերականգնեց ազգային երազանքը: Մինչ վերջնարդյունքին հասնելը, դեռ մեծ գաղափարն ու նպատակը՝ Արեւմտյան Հայաստանի ազատագրումն ու անկախության կերտումը սրտերում պահած, մեծապատիվ ֆիդայիներ Աղբյուր Սերոբը, Սոսե Մայրիկը եւ մյուս քաջարիները, անձնազոհաբար ակտիվ պայքար են մղել պատմական փառավոր էջեր գրելու եւ իրենց հետնորդներին հզոր ու զարգացող հայրենիք թողնելու համար: Այդ ազնվական հայերի կյանքի ուսումնասիրությունները, եւ հատկապես որոշ աղբյուրներում տեղ գտած այն տեղեկությունները, թե Սոսե Մայրիկը ոչ թե մեկ, այլ՝ երկու որդի է լույս աշխարհ բերել, ինձ տարան դեպի Արցախյան հերոսամարտերում մեծ դերակատարություն ունեցած, մեծապատիվ հայրենասեր-ազատամարտիկ «ՖԻԴԱՅԻՆԵՐ» ՌՀԲՀԿ-Ի ղեկավար Սեյրան Չիլինգարյանի (Сейран Чилингарян) մոտ, ում կողմից էլ ստացա «Սոսե Մայրիկ» հուշամեդալը:
Հարգելի պարոն Չիլինգարյան, պատմական այս օրով նման հուշամեդալի շնորհումը խիստ պարտավորեցնող է, այն իր մեջ մեծ ուղերձ է պարունակում, որն էլ ընդունում եմ՝ իմ ուժերի շրջանակում պատմական արժանապատվության վերականգնմանն ուղղված քայլերի խոստումով:
Թեեւ գովեստի խոսքեր չեք սիրում, սակայն չեմ կարող չշեշտել, որ այս օրը էլ ավելի է իմաստնանում Ձեր ծննդյան օրվա փաստով… մնացեք ինչպիսին որ կաք՝ իրական հայի տեսակի մեջ, ամրակուռ ու հզոր:
Առողջություն եւ նորանոր հաջողություններ եմ մաղթում հայրենիքին ծառայելու Ձեր նվիրական գործում: Եւս մեկ անգամ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:
1
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
2
Մինչև 6 տարեկան երեխաներին տրամադրվող աջակցության ծրագիրը կդառնա մշտական նպաստ
3
Ավտոբուսի վարորդը թոշակառու կնոջը «դուրս է շպրտել» ՝ հրաժարվելով նրան անվճար տեղափոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4
Վթար է. նոյեմբերի 5-ին, 6-ին, 7-ին ջուր չի լինելու
5
ԱՄՆ-ում անօրինական պահվող երեխան վերադարձվեց Հայաստան՝ մորը



