Իսպանիայի վարչապետը կոչ է արել էմբարգո սահմանել Իսրայելի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը կոչ է արել էմբարգո սահմանել Իսրայելին զենքի վաճառքի վրա՝ Գազայի հատվածում երկրի ռազմական գործողությունները դադարեցնելու համար։
Նախարարն այս հայտարարությունն արել է Մադրիդ+ խմբի 20 երկրների արտգործնախարարների հանդիպման նախօրեին, որը տեղի կունենա Մադրիդում ՝ Մերձավոր Արևելքի խնդիրների շուրջ։
«Եթե Գազայում պատերազմը չդադարի, ապա մենք պետք է անհապաղ դադարեցնենք ԵՄ-ի և Իսրայելի միջև ասոցացման համաձայնագիրը, որի երկրորդ կետը վերաբերում է մարդու իրավունքներին: Մենք պետք է արգելք սահմանենք Իսրայելի համար զենքի մատակարարումների վրա: Մենք չենք կարող թույլ տալ զենքի վաճառք Իսրայելին», - ասել է նախարարը: Նրա ելույթի տեսանյութը հրապարակվել է Pais թերթի կողմից՝ X սոցիալական ցանցում։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



