Պրեմիեր լիգա․ Վերջին տուրի բոլոր արդյունքները
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնությունում տեղի ունեցան վերջին տուրի հանդիպումները։
Անցած տարվա չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում 2:0 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին» եւ 71 միավորով գրավեց երրորդ տեղը։
Նորընծա չեմպիոն տանը 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց «Քրիսթալ Փելասի» հետ եւ առաջնությունն ավարտեց 84 միավորով։
Երրորդ տարին անընդմեջ փոխչեմպիոն դարձած «Արսենալը» 2:1 հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին» եւ վաստակեց 74 միավոր։
«Չելսին» 1:0 հաշվով պարտության մատնեց «Նոթինգեմ Ֆորեսթին» եւ 69 միավորով չորրորդն է։ 5-րդ տեղը գրավեց եւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեց նաեւ 66 միավոր վաստակած «Նյուքասլ Յունայթեդը»։
Պրեմիեր լիգան լքեցին «Լեսթեր Սիթին», «Իպսվիչը» եւ «Սաութհեմփթոնը»։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































