Սերգեյ Կոպիրկինը և ՀՀ-ում Չինաստանի դեսպանը քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 23-ին Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի նորանշանակ Դեսպան Լի Սինվեյի հետ, ով քաղաքավարության այց է կատարել Ռուսաստանի դիվանագիտական առաքելություն։ Այս մասին հայտնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը։
«Ս.Պ. Կոպիրկինը զրուցակցին պատմել է ռուս-հայկական համագործակցության զարգացման ընթացիկ փուլի մասին, որին խթան էր տրվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ս.Վ. Լավրովի վերջերս Երևան կատարած աշխատանքային այցով։ Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Զրույցը տեղի է ունեցել ռուս-չինական ռազմավարական գործընկերային հարաբերություններին բնորոշ ջերմ և բարեկամական մթնոլորտում»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































