Կվադրոցիկլի՝ երկու անչափահասի մահվան պատճառ դարձած վթարի դեպքով 1 անձ ձերբակալվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կվադրոցիկլի կողաշրջման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, 1 անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մայիսի 24-ին ժամը 11։30-ի սահմաններում Ծաղկաձորի Վ. Հարությունյան փողոցում տեղի է ունեցել քառանիվի ինքնավթար։ Չորս ուղևորները տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել են։
Armlur.am–ի տեղեկություններով, մահացած աղջիկները սովորում էին Երևանի թիվ 29 դպրոցում։
Հետևեք մեզ՝ այստեղ



