Թուրքիայի և Սիրիայի նախագահները քննարկել են երկկողմ հարաբերություններին ու տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ Ալ-Շարաայի հետ:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և ահաբեկչությանը համատեղ հակազդելու հարցերը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, թուրքական հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը, պաշտպանական արդյունաբերության ղեկավար Հալուք Գերգյունը, Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Հասան Շայբանին և այլ պաշտոնատար անձինք:
Հիշեցնենք, որ ավելի վաց հայտնել էինք, որ Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաայի հանդիպումը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































