Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նկարիչ Գարեգին Հարությունյանը մասնակցել է Միլանի դիզայնի շաբաթվան

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նկարիչ Գարեգին Հարությունյանը Միլանի դիզայնի շաբաթվան մասնակցելուց հետո կիսվում է այս կարևոր իրադարձությանն իր ներգրավվածության, ինչպես նաև դիզայնի ոլորտում նորագույն միտումների ու Հայաստանում իր աշխատանքի մասին։

-Գարեգին, ապրիլ ամսին մասնակցել եք Միլանի դիզայնի շաբաթին։ Ի՞նչ միտումներ կամ նորամուծություններ եք նկատել այս տարվա միջոցառմանը:

-Milan Design Week 2025-ը ցույց տվեց, որ դիզայնը դառնում է ոչ միայն տեսողական, այլ նաև զգայական փորձ։ Ցուցադրությունները վերածվել էին միջավայրերի, որտեղ մարդիկ ներգրավվում էին, և այդ տարածքները փոխվում էին նրանց անմիջական ազդեցությամբ։ Տեխնոլոգիաները, հատկապես AR-ը և սենսորները, միավորում էին թվային և ֆիզիկական աշխարհները։ Շատ ցուցադրություններ շեշտադրում էին էկոլոգիական մոտեցումները, օգտագործելով վերամշակված և բնական նյութեր։

-Ինչպե՞ս կարող է Միլանի դիզայնի շաբաթվա ընթացքում ստացած ոգեշնչումն անդրադառնալ Ձեր աշխատանքի կամ առօրյա կյանքի վրա:

-Ոգեշնչումն այստեղ բխում է ոչ միայն առարկաներից, այլև ռիթմից։ Միլանի քաղաքի և այս միջոցառման էներգետիկան ստիպում է մտածել այլ ծավալներով, մեծ մասշտաբով։ Այն այնքանով է անդրադառցել իմ կյանքի վրա, որ ավելի ակտիվ եմ սկսել ստեղծագործել՝ քանի որ ոգեշնչումս շատ է։ Այս ռիթմը ազդում է իմ աշխատանքների վրա, որտեղ ես փորձում եմ համադրել տարբեր էմոցիաներ, տեխնոլոգիաներ ու վիզուալ տարրեր՝ ստեղծելով միևնույն ժամանակ ուժեղ, դինամիկ ու ազդեցիկ գործեր։

Լուսանկարը՝ Mediamax-ի

-Ի՞նչն է Ձեզ առավել տպավորել ու ոգեշնչել։

-Կարող եմ հատուկ նշել երկու ինստալյացիա, որոնք ինձ վրա շատ մեծ տպավորություն գործեցին։
Նախ շատ տպավորիչ էր Սելետիի (Seletti) Curious X: Sensorium Piazza-- ինստալյացիան։ Սա այլ իրականություն էր՝ ինտերակտիվ, փոփոխվող, գրեթե կենդանի։ Ֆոտոբութքներից մինչև ռեակտիվ մակերեսներ, հոտեր, ձայներ ու լույսեր՝ ամեն ինչ արձագանքում էր մարդկանց ներկայությանը։ Այդ տարածքը շնչում էր։ Այդ փորձառությունն ինձ հիշեցրեց, որ արվեստը երբեմն հենց հանդիպման պահն է՝ մարդու և տարածության, տեխնոլոգիայի և զգայության։ Կցանկանայի հատուկ խոսել Seletti լամպի անհատականացման մասին։ Ինձ համար ամենատպավորիչներից մեկն անկասկած Hotel Voyeur լամպն էր։ Այն կարծես սովորական առարկա չէր, այլ մի ամբողջ մինի աշխարհ։ Շատ հավանեցի, թե ինչպես է արվեստը տեղափոխվել ինտերակտիվ դաշտ՝ թույլ տալով մարդկանց ներբեռնել իրենց վիդեոները ու մաս կազմել ինստալյացիային։ Դա իսկապես փոխում է դիտողի ու արվեստի հարաբերությունը։

Մյուսը Hermès-ի ինստալյացիան է Լա Պելոտա տարածքում, որն այս անգամ այն բոլորովին այլ էր՝ թեթև, գրեթե մեդիտատիվ։ Սովորական մուգ դահլիճների փոխարեն այս տարի ստեղծվել էր մի պայծառ սպիտակ տարածք, որտեղ ներկայացված էին տան տարատեսակ պարագաներ՝ ափսեներ, սափորներ, ծաղկամաններ, բայց ամենահետաքրքիրը մասշտաբային պատերն էին, որոնք գետնի հետ չէին հատվում՝ մոտ մեկ մետր բարձրության վրա էին ու ասեք կախված էին օդի մեջ։ Այդ մինիմալիստական մոտեցումը՝ առանց ավելորդ դեկորացիաների, օգնում էր կենտրոնանալ հենց առարկաների վրա։

Ես էլ մինիմալիստական գործեր ունեմ, Միլանում էլ ավելի ոգեշնչվեցի ու շատ բաներ սովորեցի։ Դա նաեւ թրենդի մեջ լինելու հնարավորություն է, որովհետեւ արտիստն ուսումնասիրող եւ ստեղծագործող լինելուց բացի, պետք է նաեւ կարողանա վազել ժամանակի հետեւից եւ նրա պահանջարկին համապատասխան գործեր անել։ Իհարկե, կարող ես թրենդների հետեւից չընկնել, սեփականն անել ու ինքդ շուկայում թելադրող դառնալ, բայց դրա համար էլ ավելի շատ ջանքեր են պահանջվում:

Լուսանկարը՝ Mediamax-ի

-Ինչպիսի՞ ազդեցություն կունենա մասնակցությունն այս յուրահատուկ միջոցառմանը Ձեր հետագա աշխատանքի վրա։

-Այսպիսի միջոցառումներին մասնակցելն իսկապես թանկարժեք փորձ է արտիստների համար, պետք է ավելի շատ շրջագայել ու սովորել նման վարպետների գործերից, հետո ինքդ էլ չես հասկանում, թե ինչպես ես սկսում մի քանի անգամ ավելի լավ ստեղծագործել։ Միլանն էլ ոչ պակաս ազդեց ինձ վրա, հատկապես ճարտարապետությունն էր հզոր։ Անգամ քաղաքի ծայրամասերում այնպիսի լուծումներով շենքեր էի տեսնում, որ ոչնչով չէին զիջում կենտրոնում եղածներին։ Դիզայնի շաբաթվա ընթացքում էլ զգացի, որ հիմա շատ հարկի են պարզ մետաղային լուծումները, որոնց կարելի էր տեսնել անգամ բաժակների ու շշերի վրա, կամ պատերի վրայի կտավների համադրության մեջ։ Ինքս էլ եմ հիմա փորձում մետաղների հետ աշխատել, որովհետեւ դրանք հետաքրքիր են նայվում: Այժմ աշխատում եմ 3 խոշոր նախագծի վրա՝ առաջին երկուսը կապված են քաղաքային արվեստի հետ, իսկ մյուսի մասին դեռ չեմ կարող խոսել։

Լուսանկարը՝ Mediamax-ի

- Ձեր որ աշխատանքներում կարող ենք տեսնել մետաղը։

- Սարյան փողոցում ստեղծած մուրալում որմնանկարից բացի նաեւ մետաղային լուծումներ կան։ Դա արել եմ մինչ Միլան մեկնելը, բայց այնտեղ տեսածն ավելի ամրապնդվեց իմ մեջ։ Առաջիկայում Հյուսիսային պողոտայի հին շենքերից մեկի վրա Սերգեյ Փարաջանովին նվիրված գործ եմ անելու, որը ոգեշնչված է լինելու նրա կոլաժներից, դրանք նույնությամբ թողնելու եմ, պարզապես ծավալն է ավելի մեծ լինելու։ Քաղաքի այդ հատվածում արվեստային գույները պակասում են, եւ այդ բացն էլ փորձելու եմ լրացնել։ Այդ աշխատանքում մետաղային լուծումներ եմ կիրառելու՝ դետալները մասշտաբային կլինեն, կօգտագործենք քարեր, մարգարիտներ, զարդանախշեր ու իր կոլաժներից որմնանկարներ: 

-Նմանատիպ աշխատանքների ստեղծման համար որքա՞ն ժամանակ է պետք։

- Եղանակային պայմաններից շատ բան է կախված, օրինակ՝ «Մայրությունը», որն արել ենք եռահարկ շենքի մոտ 100 քառակուսի մետրի վրա, մի քանի օրում եմ արել։ Քանի որ Միլան մեկնելու պատճառով շտապում էի, նաեւ անձրեւային եղանակին եմ աշխատել, ավարտել եմ ու 1 ժամից ուղեւորվել օդանավակայան։

Հետևեք մեզ՝ այստեղ

ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԻսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում Ընդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԱմերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյանքից ԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցինԿոտայքի մարզում 23-ամյա վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մшհացել է Արարատի մարզում 18-ամյա աղջկան փախցրած 30-ամյա տղան ձերբակшլվել է (տեսանյութ) Ես դադարեցրել եմ Կանադայի դեմ ուղղված 50 տոկոս մաքսատուրքերը. Թրամփ Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Իրանը դիտարկում է Եվրոպայում ամերիկյան ռшզմական օբյեկտներին hարվածներ հասցնելու հնարավորությունը. FT Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանՀայաստանում վարորդական իրավունք ստանալու համար միայն քննություն հանձնելը այլևս բավարար չի լինի Արաբական Միացյալ Էմիրությունները դադարեցրել են Իրանի հետ բոլոր առևտրային և ֆինանսական գործառնությունները ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև զորավարժությունների ժամկետը կրճատվել է Վաշինգտոնի խնդրանքով Գիշերվա ընթացքում ՌԴ-ն և Ուկրաինան փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Նավթի գներն աճել են Թոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր ԿամենդատյանՆստած ենք, բայց ծնկաչոք չենք. Դավիթ Բաբայանի ուղերձը` ադրբեջանական բանտից (ձայնագրություն) Այսօր Հայաստանը կարիք ունի hետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի, առաջ գնալու նոր պատմական փաստաթղթի. Վահե Հովհաննիսյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին 15-ամյա դպրոցականը հրդեհել է սեփական տունը՝ ծնողներին սպանելու համարԱՄՆ-ն կարծում է, որ Օմանը չափազանց շատ զիջումների է գնացել Իրանի հետ բանակցություններում. AP Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանՆախկինում դատшպարտված 266 անձ բաժին է ներկայացվել (տեսանյութ) Արշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» ՉԼ․ «Ֆեներբախչե»-ն ու «Լիոն»-ը չպարզեցին հաղթողին․ այլ արդյունքներ ՌԴ-ն Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների մասին հաշվետվություն և ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ պլան. Ռոսսելխոզնադզոր Լույս չի լինելու Սրանց համար օրենք, իրավունք, Սահմանադրություն հասկացողություն գոյություն չունի․ կարևորը՝ Բաքվի համար կոմֆորտ ապահովեն․ Տիգրան Աբրահամյան Վթար է. մինչև երեկո ջուր չի լինելու Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Մահացել է «Աննա Կարենինա»-ի դերասանուհի Ֆիլիդա ԼոունԻսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանՄեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ. Մուսիալան խաղադաշտում կրկին կորցրել է գիտակցությունը Մոսկվան հույս ունի Բաքվի հետ երկխոսություն ծավալել Ռուսաստանի դեմ ուղղված ոչ բարեկամական թեզերի շուրջ․ Զախարովա Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներինՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ