Ծաղկաձորում վթարված կվադրոցիկլի ղեկին շրջանավարտներ են եղել. մահացածներն աղջիկներ են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ծաղկաձոր քաղաքում այսօր կվադրոցիկլի կողաշրջման հետևանքով մահացածները 17 և 18-ամյա աղջիկներ են։ Այս մասին հայտնում է ArmLur.am-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր` ժամը 11:20-ի սահմաններում, Ծաղկաձորում կվադրոցիկլ է վթարի ենթարկվել, կա 2 զոհ: Դեպքը տեղի է ունեցել Ծաղկաձոր քաղաքի Վլադիմիր Հարությունյան փողոցում. «Bagi» մակնիշի կվարդրոցիկլը կողաշրջվել է, ինչի հետևանքով 4 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Այնտեղ վիրավորներից 2-ը գիտակցության չգալով` մահացել են:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով մահացածները 2007-2008 թթ. ծնված աղջիկներ են, որոնք երեկ տոնել են իրենց վերջին զանգը։ Նրանք Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի աշակերտներ են։
Ըստ լրատվամիջոցի` նրանք 4 ընկերներով գնացել են Ծաղկաձոր, «Bagi» մակնիշի կվարդրոցիկլ են վարձակալել, որից հետո տեղի է ունեցել վթարը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































