Երևանում Ժողինստիտուտի 24-ամյա ուսանողը Mercedes–ով բախվել է էլեկտրասյանը. մեքենան մատնվել է կրակի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com–ը գրում է.
Փետրվարի 4-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ, 24-ամյա Նորիկ Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի 72 ZZ 702 համարանիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում` «Դվին Պանդոկ» հյուրանոցային համալիրի մոտ, բախվել է էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, չի տուժել:
Դեպքի վայր են ժամանել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 և 11 հրշեջ-փրկարարական ջոկատները` 1–ական մարտական հաշվարկով:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Շարունակությունն այստեղ:



