Վերջին անգամ այս գիշեր ենք կրակnցների ձայներ լսել, բայց գյուղում խուճապ չկա. Մովսես գյուղի վարչական ղեկավար
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին անգամ գիշերն ենք լսել կրակոցների ձայներ, սակայն խուճապ չկա գյուղում, մարդիկ իրենց առօրյա աշխատանքներով են զբաղված, մնացածը ՊՆ էջում դրվում է, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մովսես գյուղի վարչական ղեկավար Արմեն Փոլադյանը:
Իսկ Մովսեսի մշակույթի տան տնօրեն Գայանե Ավալյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Վերջին օրերին անգամ ցերեկով ենք լսել կրակոցի ձայներ, անընդհատ կողքից էլ ասում են, որ կրակել են, մենք հեռվից ենք լսում ձայները, երևի մեր տան դիրքից է , պետք է դուրս գանք, որ ավելի լավ լսենք ձայները»:
Նշենք, որ լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Բերդ համայնքի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչներն անցած գիշեր՝ մայիսի լույս 23-ի գիշերը հրաձգային զենքերի ձայներ են լսել:




















































