Երևան, 28.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բանակում ծառայելն օրենքով դառնում է «զապադլո»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանի կառավարությունը երեկ հերթական խայտառակ օրինագծին է հավանություն տվել, որը խորացնում է սոցիալական անարդարությունն ու բևեռացումը և հանրության մեջ արմատավորում բանակի ծառայությունից խուսափելու տարբեր հնարավորություններ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է միլիոններ վճարելով բանակում ծառայել ոչ թե 2 տարի, այլ ավելի քիչ՝ 1 կամ 4 ամիս։ Ընդ որում, պատգամավորն առաջարկում էր 15 և 20 միլիոն դրամ, բայց կառավարությունը գումարներն ավելացրել է՝ դարձնելով 18 և 24 միլիոն դրամ։

Մասնավորապես, եթե մարդ ցանկանում է ծառայել բանակում ընդամենը 1 ամիս, պետք է վճարի 24 միլիոն դրամ, իսկ եթե 4 ամիս՝ 18 միլիոն դրամ։ Գործող իշխանությունը և իր քարոզիչները նման օրենքի ընդունման անհրաժեշտությունը կապում են կոռուպցիոն դրսևորումների հետ, ասում, թե այսպես թե այնպես հարուստները չեն ծառայում, տարբեր միջոցներով խուսափում են ծառայությունից։ Փաստացի, փաշինյանական իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարելու փոխարեն օրինականացնում է հենց այդ կոռուպցիան, իսկ հայկական բանակը թողնում աղքատների հույսին։ Այսինքն՝ ով գումար ունի, կարող է մնալ իր տաքուկ տանը, իսկ գումար չունեցողներն իրենց կյանքի և առողջության գնով պետք է պաշտպանեն հայրենիքը։

Մասնագետներն ընդունված այս օրենքը ոչ միայն հակասահմանադրական են համարում, այլ նաև խայտառակ բովանդակությամբ, նշում, որ սա պարզապես Հայաստանի քաղաքացիների մոտ զզվանք է առաջացնելու բանակում ծառայելու վերաբերյալ։ Ավելին, հաշվի առնելով հանրության մեջ արմատավորված քրեական բարքերը, կարելի է ասել, որ բանակում ծառայելը դառնում է «զապադլո»։ Արդյունքում գործող իշխանություններն Ադրբեջանի պատվերով փորում են ոչ միայն բանակի, այլ նաև պետության հիմքերի տակ։ Իսկ նման օրենքների ընդունումը՝ այսպիսի անհեթեթ հիմնավորումներով, ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարում պարզապես գոյություն չունի, գործող իշխանություններն էլ կոլապսի են ենթարկել երկիրը։

Արեն Սարատիկյան

Ի՞նչ եղանակ սպասել գարնան առաջին օրերին․ ձյո՞ւն կլինի Ուստա, ԵՄ-ն փողը չի տվել. «Փաստ»Օդուջրի պես գաղտնալսող նոր ծրագիր է հարկավոր. «Փաստ»Կարապետյանի աճող վարկանիշը կարող է ստիպել համակարգին` վերանայել խաղի կանոնները. «Փաստ»ԱՆԻՖ-ի «առեղծվածը». ինչ են բացահայտում պաշտոնական թվերը. «Փաստ»Իշ­խա­նա­փո­խու­թյուն, իրա­կան ընտ­րու­թյան հնա­րա­վո­րու­թյուն, քա­ղա­քա­կան դաշ­տի առող­ջա­ցում. ընդդիմադիր նոր բևեռ է ձևավորվում. «Փաստ»Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկված ադրբեջանցու մարմինը հայտնաբերվել է Կասպից ծովում Ես նման առաջարկ չեմ ստացել, բայց ուրախ կլինեի․ Զելենսկին՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջոցով միջուկային զենք ձեռք բերելու մասին Ես խոսել եմ Պուտինի հետ․ կցանկանայի, որ այս պատերազմն ավարտվեր․ Թրամփ ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Իսրայել՝ Իրանի հարցը քննարկելու համար Արմանը, Գեյջին․ պատրաստ եմ մեկ երեկոյի ընթացքում մենամարտել երկուսի հետ էլ․ Իլիա Թոփուրիա Գագիկ Հարությունյանի վերջին գրառումն այսօր առավել հուզիչ է հնչում Չեմպիոնների լիգայի ֆավորիտների տասնյակը Տոպուրիան սկանդալային հայտարարություն է արել Արման Ծառուկյանի վերաբերյալ 24 ժամվա ընթացքում երրորդ ցնցումն է գրանցվել Ադրբեջանում Վրաստանում պատրաստվում են Փաշինյանի այցին Սպորտային հրաձգության Եվրոպայի առաջնությունը պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց Հայաստանում Միլանում տրամվայը դուրս է եկել գծերից և բախվել շենքի. կա զոհ և 20 վիրավnր Սա վատ իրավիճակ է, բայց մենք պետք է համակերպվենք դրա հետ․ Ֆլիկը՝ Ֆրենկի դե Յոնգի վնաuվածքի մասին Փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն, արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ Ի՞նչ եղանակ սպասել գարնան առաջին օրերին․ ձյուն կտեղա՞ էլի Նարեկ Կարապետյանը` տեղական արտադրողներին պետական աջակցություն տալու մասինԿցանկանայի, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկվեն, եթե Ուկրաինայի հարցում համաձայնության հասնենք․ Թրամփ Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում Ամերիկյան խոշոր կայքը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս այցելել Հայաստան Որքա՞ն հաճախ է ԱՄՆ-ը մերժում վիզաների տրամադրումը Հայաստանի և այլ հետխորհրդային երկրների քաղաքացիներին Հաղթանակի զբոսայգու դիմաց թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է Հրապարակվել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տնտեսական աճի թարմացված կանխատեսումը Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆիցոյի հետ Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Infiniti»-ն կոտրել է երկաթյա էլեկտրասյունը և կողաշրջվելԿատարվել է հոգեհանգստյան կարգ՝ Սումգայիթի կnտորածի զnհերի հոգիների խաղաղության համար Հայաստանն ավելի մատչելի է դարձել եվրոպացի զբոսաշրջիկների համար Իրանը փակում է Ադրբեջանի հետ սահմանի երկինքըԲավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է. ՊԵԿ «Նոր տարվա կինո 2»․ սիրո և երազանքների մասին ֆիլմի նկարահանումները մեկնարկել են Ի՞նչ ունեցվածք է կուտակել կառավարական առանձնատնից «վարձով տուն տեղափոխված» Աննա Հակոբյանը Առնվազն 274 աֆղան զինծառայող «ուղարկվել է դժոխք»․ Պակիստանի ԶՈՒ խոսնակ Ուժեղ Հայաստան` Սամվել Կարապետյանի հետ․ Լենա ՄաթևոսյանՁնածածկույթի բարձրությունը հասել է 240սմ-ի․ Հայհիդրոմետի տնօրենը գրում է 2025 թվականին ԵԱՏՄ-ում համախառն ՀՆԱ-ի աճ է գրանցվել Արտակարգ իրավիճակ՝ Երևանում Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրիցՆԳՆ-ն չի աջակցում այն ֆիլմարտադրական նախագծերին, որոնք չեն ստացել ԿԳՄՍՆ–ի դրական մասնագիտական եզրակացությունը․ խոսնակ Մալաթիայում կամրջի տակ անձրևի հետևանքով ստեղծվել է «լճակ» 47–ամյա տղամարդ է ձերբակալվել բնակարանից գումար եւ ոսկեղեն գողանալու համար Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում Ռուսական կողմի հետ քննարկվել է երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնումը Կուտակումներ՝ Հայաստան-Վրաստան սահմանին, քանի՞ բեռնատար է մնացել խցանման մեջ. մանրամասներ Խոշոր վթար՝ Զովունի-Եղվարդ ճանապարհին․ «Mercedes»-ը բախվել է բետոն էլեկտրասյանը, որն էլ հետո ընկել է դրա վրա, վիրավոր կա Հայաստանում կալանքը հաճախ կիրառելը համակարգային հարցերից մեկն է. Անահիտ Մանասյան