«Toyota»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մայիսի 22-ին, ավոտվթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Հայրիվանք բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Գավառ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գավառ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվեց հիվանդանոց գնալ:
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
Ավտոմեքենան պարեկներն ու քաղաքացիները դարձի են բերել և քարշակով տեղափոխել անվտանգ վայր:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































