ՊԷԿ-ի հոսանքազրկման մասին ՀԷՑ-ը նախապես ծանուցել էր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ ժամը 14:15-ին, ՀՀ պետեկամուտների կոմիտեի շենքում տեղի է ունեցել նախապես պլանավորված և հայտարարված էլեկտրամատակարարման ընդհատում: Համապատասխան հայտարարությունը 20.05.2025թ-ից տեղադրված է Ընկերության պաշտոնական կայքում, տրվել է նաև Կենտրոն և Հ2 հեռուստաընկերություններով: Որևէ միջոցառում անցկացնելու վերաբերյալ տեղեկատվություն/արձագանք Ընկերությունը մինչ անջատման պահը չի ստացել:
Անջատումը նախատեսված էր իրականացնել Ընկերության ներդրումային ծրագրի շրջանակում կատարվող աշխատանքների համար:
Սակայն հաշվի առնելով ՊԷԿ-ի կողմից կազմակերպված մամուլի ասուլիսը, պլանային աշխատանքները դադարեցվել են, էլեկտրամատակարարումը վերականգնվել:
Ավելացնենք նաև, որ առաջիկա ամիսների ընթացքում նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում կատարվող աշխատանքների ծավալների ավելացում, որը ենթադրում է նաև էլեկտրամատակարարման պլանային ընդհատումների իրականացում: Բոլոր անջատումների մասին ամենօրյա ռեժիմով կտրվեն համապատասխան ծանուցումներ և հայտարարություններ:
Շնորհակալ ենք փոխըմբռնման համար:




















































