«Հրապարակ». Մարզպետարաններում տոտալ ստուգումներ են սկսվել
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Մարզպետարանների սոցիալական վարչություններում և տարածքային գործակալություններում տոտալ ստուգումներ են սկսվել։ Մոտ ապագայում բազմաթիվ «գլուխներ» են թռնելու՝ նվազագույնը մարզային գործակալության պետերի մակարդակով։ Ավելին, որոշներն Էլ հայտնվելու են իրավապահների ուշադրության կենտրոնում։ Գաղտնիք չէ, որ բողոքներն ամենից շատ այդ ծառայություններից են, դրանք մարզպետարանների ենթակայության տակ են։ Դրանց բյուջեները երբեմն քաղաքապետարանների բյուջեներից մեծ են։ Վերահսկիչ պալատն արդեն իսկ Կոտայքի և Արագածոտնի ծառայություններում խախտումներ է ջրի երես հանել։ Այժմ 2 մարզպետարաններում խուճապ է։ Ամեն մարզում 4-5 նման գործակալություն կա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



