Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հնդկաստան-Պակիստան կոնֆլիկտն արդեն տասնամյակներ շարունակ աշխարհի ամենալարված ու ռազմավարական հակասություններից է, որ ցանկացած պահի կարող է վերաճել լայնածավալ պատերազմի՝ հաշվի առնելով երկու երկրների միջուկային զենքի առկայությունը, պատմական թշնամանքը և շարունակական վեճը Քաշմիրի հարցում։

Վերջին շրջանում էլ նոր լարվածության պատճառ դարձավ Հնդկաստանի Հարավային Քաշմիրի Անանտնագ շրջանի Փահալգամ բնակավայրում իրականացված ահաբեկչությունը, որից հետո հնդկական կողմը մեղադրեց պակիստանյան կողմին, որ ահաբեկչության թելերը տանում են դեպի այդ երկիր։ Դրան հետևեց Հնդկաստանի կողմից «Սինդուր» օպերացիան, որի նպատակն էր կանխել Պակիստանի կողմից ֆինանսավորվող ու խրախուսվող զինյալ խմբավորումների ակտիվությունը Հնդկաստանի սուվերեն տարածքում։ Գործողության շրջանակներում հնդկական կողմը հարվածներ հասցրեց «ահաբեկչական ենթակառուցվածքներին» ինչպես Պակիստանում, այնպես էլ Իսլամաբադի կողմից կառավարվող Քաշմիրում։ Չնայած Նյու Դելիի կողմից այս գործողությունը ներկայացվում է որպես անհրաժեշտ պաշտպանական քայլ, Պակիստանը դա մեկնաբանում է որպես ագրեսիվ հարձակում, ինչի հետևանքով էլ լարվածությունը վերածվեց երկու երկրների միջև ռազմական բախման։ Առկա լարված միջավայրում նկատելի էր նաև Հարավային Ասիայից դուրս՝ արտատարածաշրջանային դերակատարների ակտիվությունը։ Մասնավորապես Թուրքիան և Ադրբեջանը միանգամից սկսեցին բացահայտ աջակցություն հայտնել Պակիստանին՝ թե՛ ռազմական համագործակցության մակարդակում, թե՛ դիվանագիտական դաշտում։ Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին հայտարարությունները, որտեղ նա դատապարտում է Հնդկաստանի գործողությունները Քաշմիրում և ընդգծում Պակիստանի՝ իբր «արդարացի պայքարը», նպատակ ունեն ոչ միայն իսլամական համերաշխության ցուցադրում լինել, այլև տարածաշրջանային ազդեցության խորացման նպատակով ավելացնել Անկարայի դերակատարությունը Հարավային Ասիայում։ Ադրբեջանը, որը Պակիստանի հետ համագործակցությունը տարբեր ուղղություններով խորացնում է, այդ թվում՝ սպառազինություններ ձեռք բերելով այդ երկրից, նույնպես շտապեց իր աջակցությունը հայտնել Իսլամաբադին։ Ադրբեջանում անգամ ցույցեր իրականացվեցին՝ ի աջակցություն Պակիստանի։ Բայց, ի տարբերություն Ադրբեջանի, որը սպառազինություններ է ներկրում Պակիստանից, Թուրքիան կոնկրետ թուրքական արտադրության սպառազինություններ է մատակարարում պակիստանյան կողմին, որոնց մեջ կարևոր տեղ են զբաղեցնում ռազմական անօդաչուները։ Եվ անգամ Պակիստան-Հնդկաստան բախման ֆոնին լուրեր էին տարածվում, որ Թուրքիան սպառազինությունների բեռնափոխադրումներ է իրականացնում դեպի Պակիստան։

Հնդկաստանի արձագանքը Թուրքիայի ու Ադրբեջանի քայլերին, բնականաբար, չուշացավ։ Նյու Դելիում սկսեցին ակտիվ քայլեր ձեռնարկել Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան տանդեմին հակազդելու ուղղությամբ։ Նախ՝ տարածվեցին տեղեկություններ այն մասին, որ Հնդկաստանն արգելք է դրել Ադրբեջանից եկող ապրանքների ներկրման վրա։ Ապա Հնդկաստանի ներսում սկսեցին թուրքական և ադրբեջանական ապրանքների բոյկոտի ենթարկելու կոչեր հնչել։ Սոցցանցերում տարածվող տեսահոլովակներում երևում էր, թե ինչպես են հնդիկ վաճառողները կրպակներից դուրս հանում «Made in Turkiye» պիտակով խնձորները և խաչ քաշում պիտակների վրա: Հնդկական մի շարք տուրիստական գործակալություններ էլ հայտարարեցին դեպի Ադրբեջան և Թուրքիա բոլոր տուրիստական փաթեթների վաճառքը դադարեցնելու որոշման մասին։ Անգամ կասեցվեց համագործակցությունը թուրքական ավիաուղիների հետ։ Սա տնտեսական հարված է Թուրքիային ու Ադրբեջանին, քանի որ հազարավոր հնդիկների այցելությունը կարևոր տեղ է զբաղեցնում այդ երկրների տուրիստական ոլորտի համար։

Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանին և Թուրքիային անհանգստացնում է Հնդկաստանի ու Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Վերջին տարիներին Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենք ձեռք բերող ամենախոշոր գնորդը։ Միայն 2022-2023 թվականներին Հայաստանը Հնդկաստանի հետ կնքել է ավելի քան 1,5 միլիարդ դոլարի պաշտպանական պայմանագրեր։

Բաքվից պնդում են՝ Հնդկաստանի կողմից ՀՀ-ին զենքի մատակարարումները խնդիր են ստեղծում Ադրբեջանի անվտանգության համար։ Այդ շրջանակներում էլ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Յալչին Ռաֆիևը հայտարարում է, թե Հնդկաստանը պետք է զգույշ լինի հայ- ադրբեջանական հարաբերություններում։ Բայց բնական է, որ ի աջակցություն Պակիստանի Բաքվից ու Անկարայից հնչող հայտարարությունները ավելի են բարձրացնելու Հնդկաստանի պատրաստակամությունը Հայաստանի համար նոր մատակարարումներ իրականացնելու հարցում։

Քանի որ հնդկական սպառազինությունները իրական ռազմական գործողությունների ընթացքում բավական լավ են իրենց դրսևորել՝ «Սինդուր» օպերացիայի շրջանակներում Պակիստանի ներսում տարբեր թիրախներ խոցելու և ահաբեկչական օբյեկտներ ոչնչացնելու տեսանկյունից, ապա դրանք զսպիչ դերակատարություն կարող են ունենալ նաև Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի դեպքում։ Ու Հայաստանի միջոցով Հնդկաստանը հնարավորություն է ստանում զսպել թուրք-ադրբեջանական տանդեմի աճող հավակնությունները։ Այս համատեքստում Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության խորացումը դառնում է Հնդկաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։

Մյուս կողմից էլ՝ Հնդկաստանի ակտիվությունը մեր տարածաշրջանում ինչ-որ առումով ձեռնտու է նաև Ռուսաստանին, քանի որ Հարավային Կովկասում ռուսական ազդեցության թուլացմանը զուգահեռ ուժեղացել են Թուրքիայի դիրքերը։ Պետք է նկատի ունենալ, որ բազմաթիվ սպառազինություններ, որոնք Հնդկաստանը մատակարարում է Հայաստանին, ռուս-հնդկական համատեղ նախաձեռնությունների արդյունք են, ու դրա համար անհրաժեշտ է նաև ռուսական կողմի համաձայնությունը։ Սակայն խնդիրն այն է, որ հայ-հնդկական հարաբերությունների դինամիկան չպետք է սահմանափակվի զուտ ռազմական մատակարարումներով։ Ակնհայտ է, որ Նյու Դելիի տեսլականում Հայաստանը կարող է դառնալ այն կարևոր գործընկերը Հարավային Կովկասում, որի միջոցով հնարավոր կլինի խորացնել Հնդկաստանի տնտեսական ներկայությունն այդ տարածաշրջանում՝ հատկապես Արաբական ծովից դեպի Սև ծով և եվրոպական շուկաներ մուտք գործելու տեսանկյունից։

Հնդկաստանը Հյուսիս-Հարավ տնտեսական միջանցքի կարևոր ջատագովներից է, իսկ այս տարածաշրջանային նախաձեռնության շրջանակներում կարևոր դերակատարություն կարող են ունենալ նաև հնդկական ներդրումները և ենթակառուցվածքները։ Հարկավոր է հաշվի առնել, որ Հնդկաստանը ներկայում աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկիրն է, որի բնակչությունն անցել է 1,4 միլիարդը, ինչպես նաև հինգերորդ խոշոր տնտեսությունն է աշխարհում՝ գերազանցելով նույնիսկ Մեծ Բրիտանիային։ Այս երկիրը համարվում է տեխնոլոգիական, դեղագործական, տեքստիլի, տեղեկատվական տեխնոլոգիաների հսկա, և նրա տնտեսական աճի տեմպերը գերազանցում են անգամ Չինաստանին։

Այնուամենայնիվ, Հայաստանի կողմից Հնդկաստանի հետ հարաբերությունների հսկայական ներուժը լիովին օգտագործված չէ։ Դրա փոխարեն Հայաստանի իշխանությունները շարունակում են սևեռված մնալ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կասկածելի «խաղաղության օրակարգի» վրա, որի արդյունքում հայկական կողմն անընդհատ զիջումների է գնում։ Այնինչ, Հնդկաստանի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնումը կարող է լրացուցիչ առավելություն տալ հայկական կողմին։ Համագործակցությունը կարող է ներառել մի շարք ուղղություններ՝ սկսած Հնդկաստանի բարձր տեխնոլոգիական ընկերությունների ներգրավումից հայկական շուկայում, վերջացրած դեղագործության ոլորտում համատեղ արտադրության կազմակերպումով՝ հաշվի առնելով, որ Հնդկաստանը աշխարհի դեղարտադրության կենտրոններից է։ Կարելի է դիտարկել կրթական համագործակցությունը, մշակութային փոխանակումները, զբոսաշրջության զարգացման ուղղությունները՝ հատկապես հնդիկ այցելուների ներգրավման տեսանկյունից, ինչպես նաև ենթակառուցվածքային ներդրումների խթանումը՝ հաշվի առնելով, որ Հնդկաստանը բավական ակտիվ ներդրումային քաղաքականություն ունի հատկապես Գլոբալ հարավում։ Ու չնայած մեծ թվով Հնդկաստանի քաղաքացիներ գալիս են Հայաստան աշխատելու կամ սովորելու նպատակով, բայց դա համագործակցության համար եղած պոտենցիալի միայն չնչին տոկոսն է։

Գլխավոր հարցը մնում է այն, թե արդյո՞ք Հայաստանը պատրաստ է այդ համագործակցությունը դիտարկել ոչ միայն հայտարարությունների մակարդակում, այլև կոնկրետ ռազմավարական նախագծերի շրջանակում։ Մինչ օրս չի արձանագրվել որևէ խոշոր նախաձեռնություն, որը կարող էր դիրքավորել Հայաստանը որպես Հնդկաստանի վստահելի տնտեսական գործընկեր։ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսում բացակայում է Հնդկաստանի հետ փոխգործակցությունը խթանելու երկարաժամկետ ռազմավարությունը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով