Օր 15-րդ․ 2-ամյա Տիգրանին դեռ չի հաջողվել գտնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
15-րդ օրն, ինչ մայիսի 4-ից կորած 2-ամյա Տիգրանին դեռ չի հաջողվել գտնել։
ArmLur.am-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության լրատվականից փոխանցեցին, որ այսօր վաղ առավոտից կրկին ինտենսիվ վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները։ Աշխատանքներում ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ։ Որոնողափրկարարական աշխատանքները իրականացվում են Մարմարիկ գետի ողջ երկայնքով, նաև Աղբյուրակի ջրամբարում՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, դռոններ, ջրամբարի հատակը նկարահանող և ուսումնասիրող սարքեր։ Աշխատանքներում ներգրավված են ջրասուզակներ։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել որ 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ծնողներն ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































