Զելենսկին Վենսի հետ քննարկել է Թրամփի և Պուտինի առաջիկա հեռախոսազրույցը․ AFP
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հռոմում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ Հռոմի նոր պապ Լևոն XIV-ի գահակալության արարողությունից հետո։
Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան AFP-ին հայտնել է, որ Ուկրաինայի նախագահը Վենսի հետ քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի միջև մայիսի 19-ին նախատեսված հեռախոսազրույցը։
Զելենսկին անձամբ հանդիպումը որակել է «լավ» և ասել, որ դրա ընթացքում նրանք, ի թիվս այլ բաների, քննարկել են ռուսական և ուկրաինական կողմերի միջև մայիսի 16-ին Ստամբուլում երեք տարվա ընթացքում առաջին անգամ տեղի ունեցած ուղիղ բանակցությունները։
«Ես հաստատեցի Ուկրաինայի պատրաստակամությունը իրական դիվանագիտության և նշեցի արագ, լիակատար և անվերապահ հրադադարի կարևորությունը», - գրել է Ուկրաինայի առաջնորդը իր Telegram ալիքում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































