ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին հաստատել է, որ նախապատրաստվում է հեռախոսազրույց Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև։
«Զրույցը նախապատրաստվում է»,- ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ մայիսի 19-ին հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ:
Ավելի վաղ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ Պուտինի հետ զրույց կունենա մայիսի 19-ին, ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին): Թեմաների թվում ԱՄՆ նախագահը նշել է ուկրաինական կարգավորումն ու առևտուրը։
Թրամփը հավելել է, որ Ռուսաստանի ղեկավարի հետ զրույցից հետո կխոսի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հետ։
Պուտին-Թրամփ նախորդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի 18-ին։