Քարտդ այսուհետ կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսուհետ նոր կամ վերաթողարկված քարտդ կարող ես ակտիվացնել AMIO Mobile հավելվածում առանց բանկ այցելելու կամ բանկոմատ փնտրելու՝ քարտիդ թողարկումից անմիջապես հետո:
Այլևս ֆիզիկական քարտին սպասելու կարիք չկա, միացիր AMIO Mobile հավելվածին, սեղմիր «Ակտիվացնել» կոճակը, և քարտդ պատրաստ է օգտագործման: Ստեղծիր կամ փոխիր PIN կոդն անմիջապես հավելվածում՝ դարձնելով գործընթացն ամբողջությամբ թվային, արագ ու ապահով:
Քարտն ակտիվացնելուց հետո կարող ես.
- Կատարել առցանց գնումներ
- Օգտագործել AMIO Mobile-ի բոլոր հնարավորությունները
- Թոքենիզացնել քարտդ՝ Apple Pay-ով կամ Google Pay-ով գործարքներ կատարելու համար
Քարտը ֆիզիկապես ստանալուց հետո պարզապես կատարիր մեկ կոնտակտային գործարք՝ POS սարքով կամ բանկոմատով:
AMIO Mobile հավելվածն իր ժամանակակից թվային լուծումներով և հնարավորություններով կհեշտացնի ամենօրյա բանկային գործարքներդ՝ խնայելով ժամանակդ:
Բացիր հավելվածը, ակտիվացրու քարտդ և կառավարիր ֆինանսներդ՝ քո ռիթմով:
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:




















































