Հնդկաստանը հայտնել է` ինչ է մտադիր անել. Պակիստանին դա դուր չի գա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանի կառավարությունը նախատեսում է խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակություններ ուղարկել արտերկիր` Պակիստանի դեմ իրականացված «Սինդուր» ռազմական գործողության մասին քննարկումներ ունենալու համար: Այս մասին հայտնում է թե Indian Express թերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ Հնդկաստանի հատուկ դեսպանորդները պետք է արտասահմանում ցուցադրեն հանրապետության բոլոր քաղաքական ուժերի միասնությունն ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարում և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրեն Իսլամաբադի կողմից հովանավորվող «Լաշքար-Է-Թայբա» ահաբեկչական խմբավորման կողմից Փահալգամում հարձակման վնասի, ինչպես նաեւ դրան ի պատասխան Պակիստանի դեմ իրականացված «Սինդուր» ռազմական գործողության մասին:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ` առաջիկա օրերին նման խորհրդարանական պատվիրակություններ Հնդկաստանը կուղարկի առաջին հերթին Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներ: Հնդկաստանի իշխանությունները ընդդիմության ներկայացուցիչներին հրավիրել են մասնակցելու այդ առաքելություններին, «հավանաբար այս ամենը Պակիստանին դուր չի գա»:




















































