Ինչ է հայտնի Ստամբուլում նախատեսված ռուս-ուկրաինական բանակցություններից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հաստատել է, որ ԱՄՆ պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ, որտեղ նախատեսված են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները։
Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները պետք է հանդիպեն և քննարկեն հրադադարի վերաբերյալ իրենց տեսակետների տարբերությունները
Ռուսական պատվիրակությունը Ստամբուլում է առավոտից։ Հանդիպումը չի սկսվել Զելենսկու դիրքորոշման պատճառով, ով պատվիրակությունը դիտարկում է «կեղծ», քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա չէ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ հիասթափված չէ Թուրքիայում Ուկրաինայի հետ բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության մակարդակից
Թրամփը նշել է, որ մինչև Պուտինի հետ հանդիպումը «ոչինչ չի պատահի» ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































