Շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրը՝ արժևորելով այն միջավայրը, որտեղ ձևավորվում են մեր արմատները, արժեքները և մարդ լինելու էությունը. Նաիրի Սարգսյան
ԲԼՈԳ«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի հայրենակիցներ,
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրը՝ արժևորելով այն միջավայրը, որտեղ ձևավորվում են մեր արմատները, արժեքները և մարդ լինելու էությունը։
Հայ ընտանիքը դարերով եղել է մեր ազգի գոյության ու ամրության խարիսխը։ Մեր սերունդները միշտ մեծացել են սրբազան հարգանքով՝ ծնողների, ավանդույթների ու հայրենիքի հանդեպ։
Հայ ընտանիքի ամրությունը ոչ միայն սիրո ու հոգատարության վրա է կառուցված, այլև՝ փոխվստահության, զոհողության և միասնականության։ Ընտանիքն է այն փոքր հայրենիքը, որտեղ սկսվում է հայ մարդու ինքնության ձևավորումը։
Այսօր, ինչպես երբեք, կարևոր է պահպանել և զարգացնել մեր ընտանեկան արժեքները՝ հենվելով անցյալի ժառանգության վրա ու քայլելով դեպի ապագա՝ պատասխանատվությամբ ու սիրով։
Շնորհավոր Ընտանիքի միջազգային օրը։ Թող յուրաքանչյուր հայ ընտանիք զորանա սիրո, ջերմության, միասնության մեջ՝ խաղաղ, հզոր և լուսավոր հայրենիքում։
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



