Թրամփը գովել է Սիրիայի ղեկավար Ալ-Շաարային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ Սաուդյան Արաբիա այց կատարած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է նաև Սիրիայի ղեկավար Ահմեդ Ալ-Շաարայի հետ: Դրա հետ կապված լրագրողներից մեկը հարց է տվել Թրամփին, թե ի՞նչ կարծիքի է նա Սիրիայի նախագահի մասին:
ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ հիանալի կարծիք ունի Ալ-Շաարայի մասին, որ նա «երիտասարդ, գրավիչ տղա է , լուրջ անցյալ ունի, անցյալի շատ լուրջ մարտիկ է»։
Հարցին, թե դա նրան չի՞ անհանգստացնում՝ Թրամփը պատասխանել է, որ Սիրիայի ղեկավարը հնարավորություն ունի ամեն ինչ կարգավորելու:
«Ես խոսել եմ նախագահ Էրդողանի հետ: Մենք իրար հետ լավ հարաբերություններ ունենք։ Նա նույնպես հավատում է, որ Ալ-Շաարան խնդիրները հաղթահարելու լավ հնարավորություն ունի»,-ասել է Թրամփը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել



