Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Առողջապահական համակարգի բացվող ճաքերը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի առողջապահական համակարգը՝ որպես պետության կենսունակության ու քաղաքացիների առողջության երաշխավորման առանցքային բաղադրիչ, տարիներ շարունակ կառուցվածքային, համակարգային և սոցիալ-տնտեսական բարդությունների առաջ է կանգնած, որոնք հիմնականում բարեփոխումների անարդյունավետությունից, ֆինանսական խոցելիությունից և պետական քաղաքականության բացակայությունից բխող խնդիրներ են։

Առաջին հերթին անհանգստացնող է, որ առողջապահական ոլորտի ֆինանսավորումը մշտապես եղել է անբավարար։ ՀՀ առողջապահության ֆինանսավորման համակարգը, Եվրոպայի և Ասիայի բազմաթիվ երկրների ցուցանիշների համեմատ, ունի ցածր պետական ֆինանսավորում։ Վերջին 25 տարվա ընթացքում առողջապահական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի ընդամենը 1,4 տոկոսը, ինչը զգալիորեն ցածր է համաշխարհային միջին ցուցանիշից, առավել ևս՝ այն մակարդակից, որն անհրաժեշտ է համընդհանուր առողջապահության իրականացման կամ առնվազն համակարգային մատչելիության ապահովման համար։ Ու քանի որ ֆինանսավորման ծավալները բավարար չեն բնակչության պահանջները բավարարելու համար, քաղաքացիների մեծ մասը բժշկական օգնություն ստանալու հարցում ֆինանսական խոչընդոտների առաջ է կանգնում։ Սա նշանակում է, որ բժշկական ծախսերի հիմնական բեռը շարունակում է ընկնել քաղաքացիների ուսերին, ինչը խորացնում է սոցիալական անհավասարությունը, խոցելի շերտերի մարգինալիզացիան և բժշկական ծառայություններից հրաժարվելու տարածված պրակտիկան։

Դրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ բազմաթիվ քաղաքացիներ, հաշվի առնելով բժշկական ծառայությունների բարձր գները, հնարավորինս խուսափում են բժշկական ստուգումների և հետազոտությունների դիմելուց մինչև այն պահը, երբ արդեն դանակը ոսկորին է հասնում։

Միաժամանակ, առողջապահության ոլորտում առկա է կառավարման ճգնաժամ։ Բազմաթիվ բողոքներ են հնչում կոռուպցիոն սխեմաների, մրցույթների ոչ թափանցիկ կազմակերպման, բյուջետային միջոցների չարդարացված ծախսման և ուռճացված ու անգործության մատնված որոշ առողջապահական հիմնարկների վերաբերյալ։ Ու այս ուղղությամբ խնդիրներն այն աստիճան են արմատացել, որ առողջապահության ապահովման որոշակի ուղղություններ դարձել են ընդամենը փող աշխատելու ոլորտներ, և որևէ շահագրգռվածություն չկա բնակչությանը որակյալ ծառայություններ մատուցելու հարցում։

Միաժամանակ, հանրային բուժհիմնարկներում բարձրացվում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են բժիշկների աշխատավարձերի ցածր մակարդակը, բժշկական սարքավորումների հնությունը, տեղամասային բժիշկների պակասը և առաջին բուժօգնության ցանցի դեֆորմացիան։ Գրեթե բոլոր մարզային բուժհաստատություններում առկա է կադրային ճգնաժամ, քանի որ երիտասարդ մասնագետները հիմնականում կենտրոնանում են Երևանում՝ բարձր վարձատրության և մասնավոր հատվածում աշխատանքի հնարավորության պատճառով։ Մարզերում գործող հիվանդանոցները հաճախ միայն ձևական են գործում՝ առանց անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական պոտենցիալի։

Անհրաժեշտ է ընդգծել նաև պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի բացակայությունը, որը բազմիցս քննարկվել է, սակայն երբեք չի ներդրվել համակարգային և ամբողջական ձևով։ Հանրային առողջության ապահովագրության գաղափարը մնում է ծրագրային փաստաթղթերում, մինչդեռ բնակչության մեծամասնությունը շարունակում է ծախսել սեփական միջոցները բուժսպասարկման վրա, իսկ պետական աջակցությամբ ծառայությունները սահմանափակվում են նվազագույն սոցիալական փաթեթով, որով անհնար է առողջության ապահովման որևէ խնդիր լուծել։ Սա հանգեցնում է նաև նրան, որ որոշ հիվանդություններ ժամանակին չեն հայտնաբերվում, վաղ փուլերում չեն բուժվում, իսկ արդեն լուրջ բարդությունների դեպքում բուժման ծախսերն անչափ մեծ են դառնում թե՛ պետության, թե՛ քաղաքացու համար։

Առողջապահության ամենախոցելի ոլորտներից է դեղորայքի շուկան։ Դեղերի գների բարձր մակարդակը, համեմատած տարածաշրջանային և նույնիսկ եվրոպական երկրների հետ, անհամաչափ ծանր բեռ է բնակչության համար։ Վաճառվող բազմաթիվ դեղամիջոցներ գերբարձր արժեքներ ունեն՝ պայմանավորված թե՛ մենաշնորհային ներմուծման սխեմաներով, թե՛ թույլ պետական վերահսկողությամբ և թե՛ մաքսային ու հարկային խոչընդոտներով։ Չկան հստակ մեխանիզմներ դեղերի գների կարգավորման, մրցակցության խթանման, ինչպես նաև գերշահույթների սահմանափակման համար։ Դեղերի շուկայում նաև հաճախակի են դեպքեր, երբ նույն դեղը տարբեր արտադրողների կողմից ներմուծվում է տարբեր գներով՝ առանց որակի տարբերության, ինչը վկայում է գների ոչ թափանցիկ ձևավորման մեխանիզմների մասին։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանում դեղագործության ոլորտը զարգացած չէ։ Դեղորայքի 92 տոկոսը ներմուծվում է, միայն 8 տոկոսն է արտադրվում Հայաստանում։ Այնինչ, դեղերի արտադրության ոլորտը կարող էր նաև նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար և դառնալ արտահանման նոր ուղղություն։

Խնդիրներից մեկն էլ այն է, որ դեղորայքի գրանցման և վերահսկման համակարգը բավարար չափով արդյունավետ չէ։ Դեռ կան դեպքեր, երբ Հայաստան ներմուծվում են կասկածելի որակի դեղամիջոցներ, կամ նույնիսկ այնպիսիք, որոնք այլ երկրներում արգելված են օգտագործման համար։ Ու հատկապես մտահոգիչ է, որ վերջերս մամուլում տեղեկություններ են շրջանառվում վտանգավոր հետևանքների հանգեցնող դեղերի ներմուծման մասին։ Այս համատեքստում հարկ է հիշատակել նաև կենսաբանական ակտիվ հավելումների անվերահսկելի շրջանառությունը։ Շուկայում տարածված են այնպիսի միջոցներ, որոնք ներկայացվում են որպես բուժիչ, բայց չունեն համապատասխան ապացուցողական բազա, չեն անցել կլինիկական կամ լաբորատոր փորձարկումներ և որևէ կերպ չեն վերահսկվում պետության կողմից։ Այսպիսի միջավայրում քաղաքացիները հաճախ մոլորվում են՝ հավատալով գովազդային խոստումներին և վտանգելով իրենց առողջությունը։

Մյուս կարևոր հարցն այն է, որ առողջապահության թվայնացումն ու միասնական տվյալների բազաների ստեղծումը դեռևս մնում է կիսատ։

Թեև իրականացվել են որոշ քայլեր առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ, սակայն բժիշկների մեծ մասը շարունակում է աշխատել թղթային եղանակով, իսկ հիվանդների բժշկական պատմագրերն ամբողջական չեն՝ բաշխված են տարբեր հաստատություններում և անհասանելի են համընդհանուր տեսանկյունից։ Սա դժվարեցնում է արդյունավետ բժշկական պլանավորումն ու կանխարգելիչ միջոցառումների իրականացումը։ Թվային առողջապահության համատեքստում հարկ է նախաձեռնել այնպիսի մեխանիզմների ստեղծումը, որոնցում շեշտը դրվի նաև քաղաքացիների առողջությանը վերաբերող տվյալների պաշտպանության ու տեղեկատվական անվտանգության վրա։

Մյուս կողմից էլ՝ առողջապահական համակարգում պակասում է կանխարգելման վրա հիմնված մոտեցումը։ Հիվանդությունների վաղ հայտնաբերման ծրագրերը հիմնականում ձևական բնույթ ունեն, թերի է իրականացվում պարբերական զննումների համակարգը, իսկ հասարակության առողջ ապրելակերպի ձևավորմանն ուղղված ծրագրերն աննշան ազդեցություն ունեն։ Տարածված է նաև բժշկական ծառայությունների որակի նկատմամբ անվստահությունը՝ հատկապես պետական հաստատություններում։ Շատ քաղաքացիներ նախընտրում են դիմել մասնավոր կլինիկաների՝ վճարելով ավելի մեծ գումար՝ միայն թե չբախվեն անտարբերության, անլուրջ մոտեցման, անվստահելի ախտորոշման կամ վատ վերաբերմունքի հետ։ Իսկ այն դեպքերում, երբ քաղաքացին ֆինանսական հնարավորություն չունի մասնավոր բուժսպասարկման դիմելու համար, հաճախ հաշտվում է վատառողջ լինելու հանգամանքի հետ կամ դիմում է ինքնաբուժման՝ դեղատնից ստացած խորհուրդների հիման վրա։ Սա ուղիղ սպառնալիք է հանրային առողջությանը, քանի որ ոչ ճիշտ բուժումը հանգեցնում է բարդությունների, քրոնիկ հիվանդությունների զարգացման և, ի վերջո, մահացության մակարդակի բարձրացման։

Բժիշկների վերապատրաստման ու մասնագիտական որակավորման հարցում նույնպես լուրջ բացեր կան։ Շատ բժիշկներ տարիներով չեն մասնակցում վերապատրաստման դասընթացների կամ արդիականացման ծրագրերի, քանի որ համակարգը բավարար խթանիչ մեխանիզմներ չի ապահովում։ Մյուս կողմից էլ՝ բժիշկները մոտիվացված չեն ինքնակրթմամբ զբաղվելու և մասնագիտական գրականություն ուսումնասիրելու հարցում այն պարագայում, երբ համաշխարհային մակարդակով բժշկությունը շատ մեծ արագությամբ առաջընթաց է արձանագրում, և բուժման նոր մեթոդներ են հայտնաբերվում։

Այս բոլոր խնդիրները դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ Հայաստանի առողջապահական համակարգը լրջագույն բարեփոխումների կարիք ունի՝ համակողմանի և համակարգված մոտեցմամբ։ Առողջապահությունը չպետք է դիտվի միայն որպես սոցիալական ծախս կամ սոցիալական օգնության ձև, այլ որպես ազգային անվտանգության և երկրի զարգացման ռազմավարական ուղղություն։ Առանց առողջ հասարակության ո՛չ մի տնտեսություն, ո՛չ մի կրթական համակարգ և ո՛չ մի քաղաքական վերափոխում կայունություն չի կարող ապահովել։ Իսկ առողջ հասարակություն հնարավոր է ունենալ միայն այն ժամանակ, երբ քաղաքացին վստահում է առողջապահական համակարգին, կարողանում է մատչելի և որակյալ բուժօգնություն ստանալ, իսկ պետությունն այդ վստահությունը վերածում է պատասխանատու քաղաքականության։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տղամարդը ընկել է 12-րդ հարկից ընկել է մի աղջկա վրա․ աղջիկը տեղում մահացել է Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինվորին ծեծելով հասցրել են ինքնաuպանության․ մաhացած զինվորի հետքերով․ մանրամասներ Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԿյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՇուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԳեղեցկության թագուհին մահացավ 35 տարեկան հասակում՝ անհասկանալի հանգամանքներումԹուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիների