Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանը շարունակում է կեղծ տեղեկությունների տարածումը Հայաստանի հասցեին՝ կրկին ակտիվացնելով բնապահպանական ուղղությունը։ 2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում COP29 համաժողովի ձախողումից հետո մի քանի ամիս ադրբեջանական կողմը զերծ էր մնում բնապահպանական հարցերը բարձրացնելուց՝ հասկանալով, որ միջազգային հանրությունն առանձնապես լուրջ չի վերաբերվել հայկական կողմին հասցեագրված բնապահպանական մեղադրանքներին, բայց կարճ ժամանակ անց պաշտոնական Բաքուն կրկին սկսել է Հայաստանի հասցեին կեղծ տեղեկություններ տարածել։

Թիրախը, ինչպես միշտ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը Հայաստանի տնտեսության ողնաշարն է ու թիվ մեկ հարկատուն, որի վճարած գումարներն էլ կազմում են պետական բյուջեի բավականին խոշոր հատվածը, ուստի և թշնամական պետության նպատակը Հայաստանին թուլացնելն է, առաջին հերթին՝ տնտեսական առումով։ Որպեսզի երկիրը չկարողանա վերականգնվել պատերազմից հետո, առավել ևս՝ զենք գնել, Բաքուն շարունակում է ԶՊՄԿ-ի դեմ իր կեղտոտ քարոզչությունը։ Մի երկիր, որտեղ բնապահպանություն պարզապես գոյություն չունի, իսկ հանքերի դեմ երբևէ բողոքած որևէ քաղաքացի անպայման հայտնվել է ոստիկանական մահակների տակ, այսօր Հայաստանին է մեղադրում, ընդ որում, շարունակելով օգտագործել տեղական «վայ-բնապահպանների» ուղղորդված զեկույցները, թե իբր ԶՊՄԿ-ն աղտոտում է շրջակա տարածքը։ Նույնիսկ իրանական փորձագետները մի քանի անգամ հատուկ զեկույցներ էին հրապարակել՝ նշելով, որ Հայաստանից որևէ աղտոտում չի իրականացվում, ընդհուպ Արաքս գետի վերաբերյալ հատուկ զեկույց էր ներկայացվել՝ նշելով, որ Հայաստանը երբեք որևէ աղտոտված նյութ չի նետում գետը։

Մինչ թշնամին շարունակում է իր այս կեղտոտ քաղաքականությունը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը արդիականացման նոր փուլ է մտել՝ լուրջ տեխնիկական վերազինում իրականացնելով, որպեսզի ապահովի ամենաբարձր ստանդարտները։ Մեր տեղեկություններով, առաջատար կազմակերպությունների լավագույն տեխնիկան է բերվելու Հայաստան։

Բայց այստեղ անելիք ունեն նաև Հայաստանի պետական մարմինները. պետք է գիտակցել, որ բնապահպանական մեղադրանքները բավական լուրջ են։ Եթե մի քանի ամիս առաջ Ադրբեջանը ձախողվել է այդ ուղղությամբ, չի նշանակում, որ հետագայում չի փորձելու նույնը կրկնել, ուստի պետք է տարբեր փորձագետների և մասնագետների խմբեր հրավիրել Հայաստան, նրանց ցույց տալ, թե ինչպես են աշխատում հայկական հանքարդյունաբերական ընկերությունները, որոնք պահպանում են միջազգային բոլոր ստանդարտները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանումԱլիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Պենտագոնը զորքեր է տեղափոխում Իրանի սահման՝ սպասելով Թրամփի «կանաչ լույսին» Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք Չալաբյան2 տարի տղամարդու 5 ոսկե ատամով պրոթեզը մնացել է շնչուղիներում. նրան վիրահատել ենՊшտերազմն անհրաժեշտ չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Բելառուսին, բայց պետք է պատրաստ լինել դրան. Լուկաշենկո Հոկտեմբերի 24-ի ցույցերի նախաշեմին Ֆրանսիայի ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի Թեհրանը չի բացառում պատասխան hարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին. իրանցի պաշտոնյա Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25 Ո՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինՏերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Վերջին 8 տարում գազը երկու անգամ թանկացել է, չթանկանալու երաշխիք չկա. Փաշինյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»ՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Արթիկում կարկուտ է տեղացել (տեսանյութ) Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՎլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության կազմում պաշտոնյաների փոփոխություններ է կատարել «Ինչո՞ւ Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն հեռացնում»․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին Մեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութԻրանը հայտնել է Պարսից ծոցում չորս նավերի վրա հարձակման մասին Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Ինքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՄխիթարյանը հանճարեղ փոխանցում կատարեց․ Աուգուստոն՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակի մասին Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա Կոստանյան