Խոշոր ավտովթար. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում «Honda» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել, հայտնվել դաշտում, բախվել ջրատար բետոնե խողովակին և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները՝ և ըստ քաղաքացիների հայտնածի՝ «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն ու ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Վիրավորներից մեկին փրկարարները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ապա հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականցնում են հերթապահություն:
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, քանի որ մինչ նրանք կգային դեպքի վայր, մեծ թվով հետաքրքրասեր վարորդներ ավտոմեքենաները կայանել էին ու ստեղծվել էր արհեստական խցանում:
Պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի և ուղևորի ինքնությունը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































