Մինչև 8 ժամ ջուր չի լինի Երևանում և մարզերում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 14-ին 12:30-18:00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Միքայելյան փողոցի ջրամատակարարումը:
Մայիսի 14-ին 12:00-20:00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Սեվան փողոցի, Սեվան 1 և 2 նրբանցքների, Սմ. Զորավար փողոցի, Արշակունյաց Պող. 39/9 շենքի ջրամատակարարումը:
Մայիսի 14-ին 10:30-18:00-ն կդադարեցվի Դավթաշեն 1 Թաղամասի ջրամատակարարումը:
Մայիսի 14-ին 12:30-18:00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի Գայի Պողոտա 23 շենքի ջրամատակարարումը:
Մայիսի 14-ին ժամը 08:45-20:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Հարթաշեն, Քարահունջ, Քարաշեն, Տեղ, Արավուս, Կոռնիձոր, Ներքին Խնձորեսկ գյուղերի, Գորիս քաղաքի Յոլյան փողոցի, Յոլյան նրբանցքի, Արեվշատ թաղամասի ջրամատակարարումը:
Մայիսի 14-ին ժամը 11:20-15:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3 Մ/շ, 3 Մ/շ Զ.Անդրանիկ, 3 Մ/շ Ս.Մնացականյան փողոցների ջրամատակարարումը:
Մայիսի 14-ին ժամը 11:30-19:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































