Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ Թրամփ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել բարելավել հարաբերությունները Իրանի հետ, չնայած այն հանգամանքին, որ դատապարտում է Թեհրանի գործողությունները, որոնք անցյալում «հանգեցրել են ճգնաժամի ամբողջ տարածաշրջանում», երեքշաբթի օրը Սաուդյան Արաբիայում կայացած ֆորումի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ։ Եթե մենք կարողանանք դա անել, ես շատ ուրախ կլինեմ, Մերձավոր Արևելքը և աշխարհը կդառնան ավելի անվտանգ վայր։ Ես բազմիցս արտահայտել եմ իմ հանձնառությունը՝ վերջ դնելու անցյալի հակամարտություններին և կառուցելու նոր գործընկերություններ՝ ավելի լավ և ավելի կայուն աշխարհի համար, նույնիսկ եթե մեր տարաձայնությունները կարող են խորը լինել», - ասել է Թրամփը։
Սակայն, եթե Իրանի ղեկավարությունը չհամաձայնվի, Միացյալ Նահանգները այլընտրանք չի ունենա, քան շարունակել առավելագույն ճնշման քաղաքականությունը և ձգտել իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնել, նշել է ամերիկացի առաջնորդը։




















































