ՀէՑ-ից տեղեկացնում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ ժամը 17:15-ին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը չպատկանող էլեկտրահաղորդման բարձրավոլտ համակարգից առաջացած խնդրի հետևանքով հոսանքազրկվել են ընկերության սպասարկման ոլորտում գտնվող Երևան քաղաքի որոշ հատվածներ (Քրիստափորի, Տպագրիչների, Տոլստոյի փողոցներ, Տիգրան Մեծի պողոտա, Վարդաշենի, Վարդանանց, Վազգեն Սարգսյանի, Սասունցի Դավթի, Սայաթ-Նովայի, Պուշկինի, Չարենցի, Վրացյանի, Սոֆիայի փողոցներ և այլն) և 110 կՎ օդային գծեր («Վինիլ», «Կաուչուկ», «Հարավային», «Կենտրոնական 1» և «Կենտրոնական 2»):
«ՀԷՑ» ընկերության վթարավերականգնողական բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով՝ սեղմ ժամկետում բաժանորդներին ապահովելու այլնտանքային սնուցմամբ:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը



