Ավտովթար Կոմիտասի պողոտայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 8-ին, ժամը 22.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 10 հասցեում` «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միտցուբիշի էկլիպս» մակնիշի 34SC681 պ/հ ավտոմեքնան բախվել է ծառին (վարորդ՝ Ամիրասլամ Քարիմի, ծնվ. 1992թ.):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և 2 ուղևոր դուրս են բերվել տեղի ուժերով:
Շտապօգնության աշխատակիցները տուժածներին ցուցաբերել են առաջին բուժօգնություն. վերջիններս հրաժարվել են հոսպիտալացումից:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



