Թուրքիան Ստամբուլում հնարավոր բանակցություններում հաջողության հասնելու հույս ունի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մայիսի 11-ին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ մանրամասն քննարկել է Ուկրաինայի հարցի կարգավորման հեռանկարները: Կառավարության նիստից հետո ժողովրդին դիմելով՝ նա հայտնել է նաև, որ մայիսի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ:
«Մենք մանրամասն հեռախոսազրույց ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա հետ քննարկեցինք բազմաթիվ կարևոր հարցեր, դրանց թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող հակամարտության դադարեցման հարցը։ Հենց նոր հեռախոսազրույց ունեցանք Զելենսկու հետ։ Անցյալ շաբաթ մենք այս հարցը քննարկեցինք նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ խոսելով արյունահեղությունը դադարեցնելու համար ձեռնարկվող քայլերի մասին։ Մենք աջակցում ենք Թրամփի՝ հակամարտությունները երկխոսության և դիվանագիտության միջոցով լուծելու ցանկությանը»,-նշել է Էրդողանը։
«Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել նպաստելու [Ստամբուլում] անցկացվելիք բանակցություններին և նշել ենք, որ ուրախ կլինենք հյուրընկալել դրանք և հույսը դնել դրանց հաջողության վրա»,-նշել է Թուրքիայի ղեկավարը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































