«Մալաթիա Մոլ»-ի հարևանությամբ բախվել են «BMW»-ն և «Opel Zafira»-ն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սեբաստիա և Միքայելյան փողոցների խաչմերուկում, «Մալաթիա Մոլ»-ի հարևանությամբ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Դավիթ Ջ․-ի վարած «BMW» մակնիշի և Երևանի բնակիչ 67-ամյա Էդվարդ Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Opel Zafira»-ն կողաշրջվել է, իսկ վարորդին շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հակոբ Կարապետյանը և Ժորա Հովհաննիսյանը։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում։
Հետևեք մեզ՝ այստեղ





















































1
Տիգրանը գտնվում է հենց այդ տարածքում, պարզապես՝ թուլացած, հնարավոր է՝ անգիտակից վիճակում
2
Ի՞նչ է պատմել կորած 2–ամյա Տիգրանի քույրիկը․ բացառիկ
3
Մարմարիկ գյուղում կորած 2-ամյա Տիգրանի հորաքույրը մանրամասներ է պատմել նրա մասին
4
Ծնողներին զանգել են, երեխայի մասին կեղծ տեղեկություն տվել․ ինչ է այս պահին կատարվում Մարմարիկում
5
2-ամյա երեխայի անհետանալու բոլոր վարկածները ստուգվում են