Գերմանիայի կանցլեր. Ռուսաստանը պետք է համաձայնի նախքան բանակցությունները դադարեցնել ռազմական գործողությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է համաձայնի մարտական գործողությունների դադարեցմանը, նախքան պատերազմի ավարտի հնարավոր ձևաչափերի շուրջ որևէ բանակցություն սկսվելը, հաղորդում է dpa-ն։
Նրա կարծիքով, հրադադարի պայմանավորվածությունը պետք է նախորդի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հետագա բանակցություններին։
«Մենք Մոսկվայից ակնկալում ենք, որ նա այժմ կհամաձայնի հրադադարի։ Այդ դեպքում դա հնարավոր կդարձնի լուրջ խոսակցությունը։ Նախ պետք է լռի զենքը, այդ ժամանակ կարող է սկսվել խոսակցությունը»,- ասել է ԳՖՀ կանցլերը Բեռլինում՝ Կիև կատարած իր առաջին այցից վերադառնալուց հետո։
Ֆրիդրիխ Մերցը հիշեցրել է, որ Ուկրաինան վաղուց համաձայնել է ԱՄՆ-ի 30-օրյա անվերապահ զինադադարի առաջարկին։
«Դրական է, որ ռուսաստանյան կողմը խոսելու պատրաստակամության ազդանշան է տվել։ Բայց դա դեռ բավարար չէ»,- ասել է նա։
Ավելի վաղ նմանատիպ դիրքորոշում էր հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Հիշեցնենք, որ երեկ, մինչև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների առաջարկը, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրիտանիայի ղեկավարները բանակցություններ են անցկացրել Կիևում, որից հետո հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































