Վթար Գետարգել գյուղի եկեղեցու մոտակայքում. կա 3 տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 10-ին, ժամը 17:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետարգել գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։
Պարզվել է, որ բախվել են «VAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. «Opel» մակնիշի ավտոմքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, վարորդներին և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































