Ողբերգական դեպք՝ Երևանում, քարի կոտրման հաստոցի մեջ հայտնաբերվել է մաhացած տղամարդ․ Shamshyan
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մայիսի 10-ին, Երևանում աշխատանքային անվտանգության կանոնների չպահպանման հետևանքով հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արղության 10 հասցեում՝ գովազդային նյութերի արտադրամասում գործող քարի մշակման հաստոցի մեջ քաղաքացի է մահացել, գրել է «Շամշյանը»։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Քար կոտրելու «ստանոկ»-ի մեջ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են տղամարդու մարմին:
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը:
Թե ինչ հանգամանքներում է տղամարդը հայտնվել նշված գործիքի մեջ, որի մեջ եղել են մեծ քանակի քարեր, պարզվում է:
Հետևեք մեզ՝ այստեղ



















































