Սպասեք մեր պատասխանին․ Պակիստանը՝ Հնդկաստանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանը հրթիռային հարված է հասցրել Պակիստանի տարածքում գտնվող երեք ավիաբազաների: Այս մասին հայտնում է Պակիստանյան Geo TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Պակիստանի հանրային կապերի միջգերատեսչական ծառայության ղեկավար, գեներալ-մայոր Ահմեդ Շարիֆ Չաուդհրիին։
Պակիստանցի զինվորականների տվյալներով՝ հարվածները հասցվել են Նուր Խան, Մուրիդ և Շորքաթ բազաների ուղղությամբ ։ Հարձակմանը մասնակցել են «ցամաք-օդ» դասի հրթիռներ, որոնք արձակվել են հնդկական ինքնաթիռներից։
Գեներալը նշել է, որ հարվածների մի մասը բաժին է հասել Աֆղանստանի տարածքին։ «Հնդկաստանը ողջ տարածաշրջանին մղում է պատերազմի», - հայտարարել է Չաուդհրին և հավելել, որ Նյու Դելիի գործողությունները գնահատում է որպես Հարավային Ասիայում իրադրությունն ապակայունացնելու փորձ և հաստատել է, որ Պակիստանի ռազմաօդային ուժերը չեն վնասվել: «Սպասեք մեր պատասխանին», - հավելել է նա:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































