Blog.1in.am-ը գրում է.
Ֆլորիդա նահանգի Պանամա-Սիթի հանգստյան քաղաքում մի մեծ տուն էր վաճառվում՝ իր հողատարածքով: Տունը շատ արագ գնորդ ունեցավ, իսկ ահա մեծ տնտեսական, կենցաղային շինությամբ հողատարածքը՝ ոչ:
Գնորդներին մտահոգում էր այն փաստը, որ այդտեղ տուն կառուցելու տարածք չկար: Բայց այդտեղից հանել, քանել լավ վերանորոգված խորդանոցը՝ նույնպես ոչ ոք չէր ցանկանում:
Բայց այդ տարածքը դուր եկավ տեղացիներից մեկին: Մի փոքր մտածելուց հետո, նա որոշեց այդ խորդանոցը բնակելի տարածքի վերածել:
Նայելով այս խորդանոցին, դժվար է պատկերացնել, որ դրանից կարելի է երազանքների տուն ստանալ: Բայց Դեբբիին դա հաջողվեց: