Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եվրոպական Միությունը կարևոր գործընկեր է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին․ ՆԳ նախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մայիսի 9-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը, ինչի ընթացքում հանդես է եկել ելույթով:

Ելույթն ամբողջությամբ ստորև՝

Ձե՛րդ գերազանցություն դեսպան Մարագոս,

տիկի՛ն Հակոբյան,

հարգարժա՛ն հյուրեր,

տիկնա՛յք և պարոնայ՛ք,

Թույլ տվեք նախևառաջ շնորհավորել այս կարևոր և հիշարժան օրվա` Եվրոպայի օրվա կապակցությամբ, որը խորհրդանշում է խաղաղությունը, միասնությունը և համագործակցությունը։

Վերջին տարիների ընթացքում Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում արձանագրված առաջընթացն արտացոլում է Հայաստանի կառավարության՝ Եվրոպական Միության հետ երկկողմ օրակարգը ամրապնդելու ամուր հանձնառությունը:

Ինչպես նշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի հոկտեմբերին Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ընթացքում, մենք հաստատակամ ենք Եվրոպական Միության հետ բազմաշերտ համագործակցությունը խորացնելու հարցում և դրան հաջորդած քայլերը ապացուցել են այդ խոստմանը մեր հավատարմությունը:

Եվրոպական Միությունը կարևոր գործընկեր է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին։

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ նոր էջ բացվեց Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում։

Համաձայնագրի կիրարկման հարցում կարևորում ենք Եվրոպական Միություն – Հայաստան քաղհասարակության պլատֆորմի գործունեությունը և վերահաստատում ենք Կառավարության հանձնառությունը ճանապարհային քարտեզով սահմանված միջոցառումների արդյունավետ իրագործման հարցում՝ ընդգծելով քաղ.հասարակության դերակատությունը այս ճանապարհին:

Կարևոր նվաճում եմ համարում Հայաստանում ժողովրդավարական նոր ինստիտուտի ձևավորումը՝ ի դեմս Ներքին գործերի նախարարության, որն իրականություն դարձավ թե՛ մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպական Միության, թե՛ քաղաքացիական հասարակության գործընկերների, թե՛ պետական վերաբերելի բոլոր մարմինների, թե՛ նաև հանրության յուրաքանչյուր անդամի ներդրած ջանքի և նվիրվածության արդյունքում։

Կայացած առաջընթացի վկայությունն է այն, որ Ներքին գործերի նախարարության և անձամբ իմ պատրաստակամ առաջնորդությամբ Մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը ընթանում է լայն թափով, ինչը դեպի Եվրոպական Միություն ձգտումների համատեքստում Հայաստանի համար կարևոր հանգրվան է, միաժամանակ՝ Հայաստանում միգրացիայի կառավարման ոլորտում իրականացված բարեփոխումների գնահատական։

Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացումը էական ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսության վրա՝ ստեղծելով նոր հնարավորություններ տնտեսական աճի, ներդրումների, տարբեր ոլորտների զարգացման համար։ Վիզայի ազատականացումը էական կլինի մարդկանց միջև շփումները հեշտացնելու, Հայաստանի և Եվրամիության քաղաքացիների միջև գործարար, սոցիալական և մշակութային կապերի ամրապնդման համար:

Պատրաստակամ ենք լավագույնս իրականացնել և ներդնել առավելագույն ջանքեր վիզաների ազատականացման Գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ, որը դիտարկում ենք որպես միգրացիայի, ներքին անվտանգության, սահմանային կառավարման ոլորտների արդիականացման ռազմավարական ճանապարհային քարտեզ:

Բարձր ենք գնահատում ԵՄ և անդամ-երկրների հստակ վճռականությունը շարունակելու խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ և վերահաստատում

ենք Եվրոպական Միության հետ առավել մերձենալու Հայաստանի կառավարության վճռականությունը:

Այս հիշարժան օրը խորհրդանշում է դեռ տասնամյակներ առաջ միասնություն գտնելու հրամայականը և ԵՄ անդամ երկրների ցուցաբերած ամուր վճռականության ուժը` ապահով ապագա կառուցելու համատեղ հանձնառությունը:

Շնորհավոր Եվրոպայի օրը։

Հետևեք մեզ՝ այստեղ

3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանՏեսախցիկները ֆիքսել են․ տղամարդը փորձել է առևանգել 13-ամյա աղջկանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը