Այսօր, երբ փորձում են արժեզրկել մեր տեսակն ու պատմական ներդրումը, պետք է բարձրաձայնել՝ հայը պայքարել է հանուն ամբողջ մարդկության. Նաիրի Սարգսյան
ԲԼՈԳ«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր լրանում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-րդ տարեդարձը։
Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովուրդը կռվեց ոչ միայն ֆաշիզմի դեմ, այլև հանուն իր արժանապատվության, գոյության ու ապագայի։
Հարյուր հազարավոր հայեր, այդ թվում՝ 147 մարշալներ, գեներալներ ու ծովակալներ, իրենց կյանքը նվիրեցին մի պայքարի, որն ուներ համամարդկային արժեք։ Այս կռվում մարտնչեցին հայեր ինչպես Խորհրդային Հայաստանից, այնպես էլ սփյուռքի ամենահեռավոր գաղթօջախներից։
Հայ զինվորն առանձնացավ իր խիզախությամբ, ռազմարվեստով և մարդկային արժեքներին անսասան հավատով։
Նա կռվել է արժանապատվորեն, խելքով ու համառությամբ՝ ապացուցելով, որ հայի ուժը միայն զենքի մեջ չէ, այլ նաև հոգու, մտքի և պատասխանության:
Այսօր, երբ փորձում են արժեզրկել մեր տեսակն ու պատմական ներդրումը, պետք է բարձրաձայնել՝
հայը պայքարել է հանուն ամբողջ մարդկության, և նրա սխրանքը պատահականություն չէր, այլ տեսակի արդյունք։
Հիշում ենք՝ հպարտությամբ և խոնարհումով։
Հավերժ փառք բոլոր հերոսներին։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



