«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Էջմիածին քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց
ՔԱՂԱՔԱԿԱՆ«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, կարևորելով ժողովրդավարական կարգերի հաստատումը և քաղաքացիական հասարակության զարգացումը ՀՀ-ում, 2025 թ․ հունիսի 7-ին և 8-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց, որը վարելու են ոլորտի փորձառու և լավագույն մասնագետները:
Դասընթացի մասնակիցներին կտրվեն վկայականներ: Մասնակիցները նաև հնարավորություն կստանան դիտորդական աշխատանք իրականացնելու ինչպես համապետական, այնպես էլ ՏԻՄ ընտրություններին:
Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են լրացնել մեկնաբանության մեջ հղումով տրված հայտը մինչև ս.թ. հունիսի 5-ը ներառյալ:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 33 97 82 81 հեռախոսահամարով:
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
3
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
4
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



