Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՄԱՅԻՍԻ). Հրաբխի ժայթքման արդյունքում մահացել է մոտ 20 հազար մարդ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Կարմիր խաչի և մահիկի միջազգային օր, Հայաստան՝ Երկրապահի օր, Նորվեգիա՝ Վետերանների օր, Չեխիա՝ Հաղթանակի օր, Գերմանիա՝ Նացիզմից ազատագրման օր։ 

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1851-ծնվել է արևմտահայ գրող, փիլիսոփա Եղիա Տեմիրճիպաշյանը։

1970-վախճանվել է պատմագետ Սեդրակ Բարխուդարյանը։

1980-վախճանվել է դերասան Գարուշ Խաժակյանը:

1987-վախճանվել է հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Մարտին Մազմանյանը։

1988-Ստեփանակերտում նստացույց է եղել, որի մասնակիցները ոչ մի պահանջ չեն ներկայացրել, բայց Լենինի արձանին փակցված է եղել Հայկական ԽՍՀ-ի դրոշը։

1992-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական ստորաբաժանումներն ազատագրել են Շուշի քաղաքը։

2000- առանց օտարերկրյա ներդրումների, Քաջարանի ՊՄԿ-ի մասնագիտական և ֆինանսական աջակցությամբ, Ագարակի կոմբինատը վերագործարկվել է:

2002- Երևանի Կինոյի տան դահլիճում առաջին անգամ պետականորեն նշվել է Երկրապահի օրը՝ առանց քաղաքական ելույթների, չնայած տոնական ուղերձների ենթատեքստերը զերծ չեն եղել ակնարկներից:

2007-ուշ երեկոյան ձերբակալվել է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, որը կասկածվել է ապօրինի եկամուտների օրինականացման մեջ։

2009-Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) մերժել է քննության առնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նախագիծը:

2014-Կալիֆորնիա նահանգի խորհրդարանը ջախջախիչ մեծամասնությամբ (70 կողմ, 1 դեմ) պատմական քայլ է կատարել՝ ընդունելով Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև։

2018- Նիկոլ Փաշինյանը դարձել է Հայաստանի վարչապետ, որի առիթով օտարերկրյա պետությունների ղեկավարներից նրան առաջինը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

2019- Փաշինյանը ներկայացրել է առաջին «100 փաստը»։

2020- Ազգային ժողովում ծեծկռտուք է տեղի ունեցել ԼՀԿ և «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորների միջև:

2021-Արկադի Տեր-Թադևոսյանին` Կոմանդոսին, հետմահու շնորհվել է Ազգային հերոսի կոչում:

2022- «Դիմադրություն» շարժումը հանրահավաք է անցկացրել Գյումրիում:

2024– Ի պաշտպանություն «Տավուշը հանուն հայրենիքի» քայլերթի՝ «Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնության անդամները, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ, Գյումրիից ավտոերթով միացել են շարժման մասնակիցներին:

ԱՇԽԱՐՀ

1541-իսպանացի կոնկիստադոր և ճանապարհորդ Էրնանդո դե Սոտին հայտնագործել է Միսսուրի գետը։

1713-Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։

1794-կաշառակերության մեղադրանքով մահապատժի է ենթարկվել ֆրանսիացի ֆիզիկոս, ժամանակակից քիմիայի հայր Անտուան Լուվազյեն։

1828-ծնվել է շվեյցարացի ֆիլանտրոպ, «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության հիմնադիր Անրի Ժուան Դյունանը։

1842-Ֆրանսիայում տեղի ունեցած հանրահայտ Վերսալ յան երկաթուղային աղետում զոհվել է 55 մարդ։

1842-վախճանվել է ֆրանսիացի ծովագնաց, Խաղաղ օվկիանոսի հետազոտող Ժյուլ Սեզար Սեբաստիան Դյումոն-Դյուրվիլը։

1864-սկսվել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ընթացքի ամենաորոշիչ ճակատամարտերից մեկը՝ Սպոտսիլվեյնի ճակատամարտը։

1880-վախճանվել է ֆրանսիացի գրող Գյուստավ Ֆլոբերը։

1884-ծնվել է ԱՄՆ-ի 33-րդ նախագահ Հարրի Տրյումենը։

1886-առաջին անգամ արտադրվել է դոկտոր Ջոն Պոմբերտոնի ստեղծած «Կոկա-Կոլան»։

1895-Չինաստանը Թայվանը հանձնել է Ճապոնիային։

1902-ժայթքել է Մարտինիկայի Մոն-Պել յե հրաբուխը, որը դարձել է մոտավորապես 20 000 մարդու մահվան պատճառ։

1903-առաջին անգամ «Լեբոդի» դիրիժաբլը իրականացրել է թռիչք 37 կիլոմետր հեռավորությամբ։

1903-վախճանվել է ֆրանսիացի բնանկարիչ-հետիմպրեսիոնիստ Պոլ Գոգենը։

1921-ռուս էմիգրանտները Կոստանդնուպոլսում բացել են ուտիճների վազքի մրցումներ։

1929-առաջին անգամ ԽՍՀՄ-ում դաշտերը և անտառները սրսկվել են թունաքիմիկատներով։

1952-վախճանվել է ամերիկյան կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը՝ պրոդյուսեր Ուիլ յամ Ֆոքսը։

1962-Լոնդոնում դադարեցվել է տրոլեյբուսների երթևեկությունը։

1988-ԽՍՀՄ-ում ստեղծվել է առաջին ընդդիմադիր կուսակցությունը՝ Դեմոկրատական միությունը։

2020 - ռուսական ինքնակառավարվող «Վիտյազ-Դ» ստորջրյա սարքը ընկղմվել է մինչև Մարիանյան իջվածքի հատակը (10028 մետր):

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանումԱլիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Պենտագոնը զորքեր է տեղափոխում Իրանի սահման՝ սպասելով Թրամփի «կանաչ լույսին» Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք Չալաբյան2 տարի տղամարդու 5 ոսկե ատամով պրոթեզը մնացել է շնչուղիներում. նրան վիրահատել ենՊшտերազմն անհրաժեշտ չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Բելառուսին, բայց պետք է պատրաստ լինել դրան. Լուկաշենկո Հոկտեմբերի 24-ի ցույցերի նախաշեմին Ֆրանսիայի ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի Թեհրանը չի բացառում պատասխան hարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին. իրանցի պաշտոնյա Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25 Ո՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինՏերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Վերջին 8 տարում գազը երկու անգամ թանկացել է, չթանկանալու երաշխիք չկա. Փաշինյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»ՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Արթիկում կարկուտ է տեղացել (տեսանյութ) Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՎլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության կազմում պաշտոնյաների փոփոխություններ է կատարել «Ինչո՞ւ Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն հեռացնում»․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին Մեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութԻրանը հայտնել է Պարսից ծոցում չորս նավերի վրա հարձակման մասին Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Ինքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՄխիթարյանը հանճարեղ փոխանցում կատարեց․ Աուգուստոն՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակի մասին Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա ԿոստանյանՌԴ բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինային 63 ուղղություն՝ առանց վիզայի․ որքանո՞վ է Հայաստանի անձնագիրը զիջում հարևաններին Տան հրդեհի հետևանքով 71-ամյա տղամարդ է մահացել Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանԿառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանԽաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում. Փաշինյան Ինչո՞ւ են վերջին շրջանում հաճախացել մանկական մահերը․ երկու ողբերգական դեպք և այն, ինչ պետք է իմանա յուրաքանչյուր ծնողՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան