Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Որևէ մեկը մեր եղբոր բացը չի լրացնի, պատերազմը մեր տուն մտավ և փոխեց ամեն ինչ». եֆրեյտոր Եփրեմ Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ համեստ, խելոք երեխա էր: Երբեք կամակորություն չի արել: Տան փոքր ու միակ տղան էր, իրեն շատ էինք սիրում, բայց երբեք դրանից չէր առիթավորվում: Մեր սերն ու ուշադրությունը երբեք պատճառ չի հանդիսացել, որ դառնա կամակոր կամ եսասեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարիամը՝ Եփրեմի քույրիկը: Եփրեմը երեք քրոջ կրտսեր եղբայրն է: «Իրեն բոլորն են սիրել՝ տատիկպապիկները, ծնողները, բոլոր-բոլորը»:

Եղբոր դպրոցական տարիները վերհիշելիս ասում է՝ Եփրեմը միշտ աչքի է ընկել իր համեստությամբ: «Ժողովներից տուն վերադառնալիս մայրիկը կատակով ասում էր՝ մի չարություն էլ դու արա, թող քեզանից էլ բողոքեն: Ուսուցիչները միշտ ընդգծել են՝ վարքի առումով ասելիք չունենք: Ընդունակ աշակերտ է եղել, բայց գերազանց առաջադիմություն չի ունեցել, բայց վատ էլ չի սովորել: Ուսուցիչների և ընկերների շրջանում հարգանք է վայելել, երբեք որևէ անախորժություն դպրոցում չի եղել: Բարդ է ասել, որ ինչ-որ առարկա առանձնացրել է դպրոցական տարիներին՝ որպես սիրելի առարկա, բայց բարձր դասարաններում քիմիան և հատկապես ֆիզիկան իրեն հետաքրքրում էին: Իր հետաքրքրությունների կենտրոնը հայրիկի մեքենան էր, տեխնիկան: 7-8-րդ դասարաններում «գայկաներից» մատանիներ էր տաշում, մասնագիտանում էր արհեստի մեջ»:

Դպրոցի ութերորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան: «Հետաքրքրությունը շարունակում էին մեքենաները մնալ: Այդ ժամանակ իր երազանքը վարորդ դառնալն էր: Մեքենա վարում էր շատ վաղ տարիքից: Ընթացքում նաև վարորդական իրավունք ստացավ: Իր հակումն ու սերը մեքենաների ու տեխնիկայի հանդեպ էր: Ուսումնարանը չէր ավարտել, հետո դիպլոմը ծնողներս վերցրեցին: Ծառայությունից վերադառնալուց հետո իր հիմնական նպատակը աշխատելն էր: Կարևորագույն նպատակներից մեկը մեր հայրական տունը նորոգելն էր, անգամ պլաններ էր գծում, թե ինչպես է տունը վերանորոգելու, ուզում էր ապահովել մեր ծնողների բարեկեցիկ կյանքը: Շատ աշխատասեր էր: Դեռ դպրոցական տարիքից էր աշխատում, հայրիկս տրակտոր ուներ, Եփրեմը դրանով աշխատում էր, դաշտում խոտ էր հնձում, հավաքում, օգնում էր մեր ծնողներին: Չեմ կարող ասել՝ կոնկրետ ինչ աշխատանքով էր ուզում զբաղվել ծառայությունից վերադառնալուց հետո, բայց իրեն նաև ոսկերչությունն էր հետաքրքրում: Զարդեր էր պատրաստում, մատանիներ, նաև նման նախասիրություն ուներ»:

2019 թ. հուլիսի 4-ին Եփրեմը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայության առաջին վեց ամիսն անցնում է Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև տեղափոխվում է Արցախ՝ Մարտակերտի շրջանի Սխրավենդ գյուղի զորամաս: «Բոլոր տղաների մոտ էլ երևի ծառայության մեկնելիս սկզբում լինում են հակասական զգացողություններ, փորձում են դրանք ցույց չտալ: Բայց երբեք միտք չի ունեցել ծառայությունից խուսափելու, անգամ ուշ մեկնելու առումով: Երբ փոքր էր, մայրիկն ասում էր՝ տղե՛ս, դու բանակ չես գնա, երբ գնաս էլ, պատերազմ չի լինի: Երբ մեծացավ, բանակ չգնալու միտք չի եղել: Ասում էր. «Բոլոր ընկերներս գնում են, ես էլ կգնամ, բա տղա եմ»: Երբ Արմավիրի զորամասում էր ծառայում, կարգապահ զինվորներին շաբաթական մեկ անգամ թույլատրում էին տուն գնալ: Եփրեմը միշտ գալիս էր: Երբ ինչ-որ իրեր էինք իրեն տալիս, որ հետը տանի, արձագանքում էր. «Այնտեղ ամեն ինչ կա, ես ոչ մի բանի կարիք չունեմ»: Առավելագույնը կարող էր ասել. «Լավ, մա՛մ, մի քիչ քաղցր դիր, տանեմ տղերքին»: Երբեք չի դժգոհել, անգամ պատերազմի օրերին իրենից մեկ անգամ բողոք չենք լսել»:

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Դեռևս Տավուշյան մարտերի ժամանակ իրենց տեղափոխեցին Թալիշ: Այդ ժամանակ մեզ չի էլ ասել, որ իրենց սահմանում էլ կրակոցներ են եղել: Երբ հուլիսյան մարտերը դադարեցին, նոր միայն ասաց, որ իրենց մոտ էլ է լարված եղել, կրակոցներ են հնչել: Այդ ժամանակ նա եֆրեյտորի կոչում էր ստացել: Կորոնավիրուսի շրջանն էր, չէինք կարողանում իր մոտ գնալ: Սեպտեմբերին մի քիչ հանդարտվել էր, ծնողներս պատրաստվում էին, որ ճանապարհ ընկնեն Եփրեմի մոտ: Մայրիկս հաց էր թխում, որ պետք է հետը տաներ: Հետո արդեն պատերազմի լուրը տարածվեց: Զանգահարում էինք Եփրեմին, իր համարին որևէ մեկը չէր պատասխանում: Բնազդաբար կարծես ամեն րոպե զանգում էինք, բայց որևէ նորություն չէինք կարողանում ստանալ: Նաև ասում էին՝ դուք մի զանգահարեք, տղաները կապ կհաստատեն, խառը վիճակ է: Զանգերիցս մեկին պատասխանեցին, ուրախացա, բայց Եփրեմը չէր: Պատասխանող տղան ասաց, որ Եփրեմն իրենից հեռու է, բայց հանգիստ լինենք, ամեն ինչ նորմալ է»:

Պատերազմի առաջին 3-4 օրն ընտանիքը Եփրեմից որևէ տեղեկություն չի ունեցել: «Միայն մի տղա էր մեզ հետ կապ պահում՝ ամեն ինչ նորմալ է, երբ հարմար պահ լինի, ձեզ հետ կապ կհաստատի: Անտանելի ապրումներ ունեցանք այդ օրերին: Եփրեմը զանգեց: Հանգստացրեց բոլորիս՝ ասելով, որ ամեն ինչ կարգին է, իրենք էլ ապահով տեղում են: Բայց հասկանում էինք՝ տանկիստ է, առաջին գծում, լուրերից հասկանալի էր, թե ինչ է կատարվում: Երբ մերոնք գմփոցների նմանվող ձայներ են լսում, Եփրեմը հանգստացնում է՝ տանկի վրա գործ ենք անում, որ պատրաստ պահենք: Երբեք իրենից խուճապի զգացողություն մեզ չի փոխանցվել: Անհանգստանում էինք, բայց իր մեկ զանգը մեզ ապրեցնում էր: Մեզ ոչինչ չէր ասում, թե ուր տեղափոխվեցին, ինչ է կատարվում, միայն ասում էր, որ լավ է: Պատերազմի ժամանակ իրենից նկար ստացանք, կամավորներ էին գնացել իրենց մոտ, նկարվել էին: Սիրունացել էր, փոխվել, մի տեսակ հանգստացանք այդ նկարից հետո»:

Հոկտեմբերի 19-ի երեկոյան մայրիկը զանգահարում է Մարիամին և հայտնում, որ Եփրեմը վիրավոր է: «Իր մոտ ընկերը զանգել էր, ասել, որ Եփրեմը վիրավոր է, բերում են Երևան: Զանգահարում էինք բոլոր հիվանդանոցները, փնտրում իրեն, բայց Եփրեմից որևէ նորություն չկար: Մինչև հոկտեմբերի 24-ը փնտրել ենք իրեն: Մայրիկս ասում էր՝ եթե իմ տղան իր աչքերը բացեր թեկուզ մի պահ, ինձ կզանգեր: Հիվանդանոցներ էինք գնում, բայց մեզ չէին թողնում ներս մտնել՝ ասելով, որ այդ անուն-ազգանունով զինվոր իրենց մոտ չկա: Սկսեցինք նկարով փնտրել, մի տղա գրեց, որ Եփրեմը մահացել է: Մեր հարազատները սկսեցին նրան այլ տեղերում փնտրել: Եվ գտան: Այդ օրերին հայրիկը նաև Արցախ գնաց, իրեն ասում էին՝ մի գնա, այստեղ փնտրիր, բայց ոչ մի կոնկրետ տեղեկություն չէին տալիս: Եփրեմի հագուստի վրա այլ անուն էր գրված, դրա համար չկարողացանք հիվանդանոցներում իրեն գտնել: Բայց հոկտեմբերի 24-ին ամեն ինչ փլուզվեց»: Եփրեմի մահը գրանցվել է հոկտեմբերի 21ին Երևանի հիվանդանոցներից մեկում: Մարտի դաշտում նա ծանր վիրավորում է ստացել գլխի շրջանում:

Ապրելու ուժի մասին: «Ցավը չի մեղմանում: Մեզ՝ երեք քույրերիս ուժ են տալիս, վատ մտքերից ցրում մեր երեխաները: Բայց որևէ մեկը մեր եղբոր բացը չի լրացնի: Ցավը քեզ կրծում է, ուտում, չես կարողանում այն արտահայտել, խեղդում ես քո մեջ, սովորում այդ ցավին, համակերպվում դրա հետ, և այն քո մի մասն է դառնում: Պատերազմը մեր տուն մտավ և փոխեց ամեն ինչ: Մեր հայրական տան ուրախությունը դարձան մեր փոքր քույրիկի երեխաները: Պատերազմից հետո նրանք տեղափոխվեցին այնտեղ, որ մեր ծնողները մենակ չմնան: Մեր փոքր քույրիկի աղջիկն ունի Եփրեմի կապույտ աչքերը, նրա՝ անհավանական գույնի մազերը: Մեր կարոտը, կարծես, իրենից առնենք: Իսկ տղային քույրիկս Եփրեմ անվանակոչեց: Մեր հայրական տանը միշտ կկանչեն Եփրեմի անունը: Ոչ մի բան չի լրացնում մեր եղբոր բացը: Միշտ ասում եմ՝ եթե մենք երեք քույրերով կանք, մեր եղբայրն էլ մեզ հետ է»:

Հ. Գ. - Տանկիստ, եֆրեյտոր Եփրեմ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Կոտայքի մարզի հայրենի Սոլակ գյուղի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խաղաղության համաձայնագիրը կարող է ավելի մոտ լինել, քան երբևէ. Թրամփ «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Պաշտոնատար անձինք այցելել են Սյունիք՝ TRIPP նախագծի մեկնարկի հետ կապված հարցերը տեղում քննարկելու Աշնան վատ օրերը. ինչ զգուշացում ունեն հորոսկոպի նշաններըԹրամփն իրատեսական է համարում Ուկրաինայի հարցով գործարքը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 22-ին Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ ռազմակայանների դեմ հնարավոր գործողությունների մասին Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին Մեկ մարդ զոհվել է, ութը տուժել են Սաուդյան Արաբիայում օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բանակցում Իրանի հետ Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը