Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Համընդհանուր հայտարարագրման նախաձեռնության աղաղակող ձախողումն ու քաղաքացիների մեծ դժգոհության արտացոլանքը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարվանից սկսած Հայաստանում հարկային քաղաքականության մեջ արմատական փոփոխություն է նախաձեռնվել. բացի պաշտոնատար անձանցից, ֆիզիկական այլ անձինք ևս պարտավոր են տարեկան մեկ անգամ ներկայացնել եկամուտների հաշվարկ-հայտարարագիր՝ ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով։

Նպատակը փաշինյանական իշխանության կողմից ներկայացվել է որպես պետական ֆինանսների թափանցիկության բարձրացման, հարկային մշակույթի զարգացման, տնտեսության մեջ ստվերի կրճատման, երկրում սոցիալական արդարության վերականգնման համատեքստում։ Սակայն միայն տեսականորեն, իսկ ավելի ճիշտ՝ պաշտոնական մեկնաբանման տեսանկյունից իբր արդարացված նախաձեռնությունն իր գործնական իրագործմամբ խոր հասարակական դժգոհության տեղիք է տվել՝ հանգեցնելով փաստացի տոտալ բոյկոտի։

Եվ պատահական չէ, որ հայտարարագիր լրացնելու համար սկզբնապես սահմանված մայիսի 1 վերջնաժամկետը հետաձգվեց մինչև նոյեմբերի 1, քանի որ նույնիսկ իշխանությունների համար պարզ դարձավ, որ ամբողջ գործընթացը բախվել է մի քանի լուրջ համակարգային խնդիրների՝ թե՛ տեխնիկական, թե՛ մեթոդաբանական տեսանկյունից, թե՛ քաղաքացիների բոյկոտի։ Եվ ահա, պարզվում է, որ այս տարվա առաջին 4 ամսվա ընթացքում հայտարարագիր է ներկայացրել ընդամենը 35 հազար քաղաքացի, այն դեպքում, երբ հայտարարագրման ենթակա է մոտ 800 հազար մարդ։ Թիվն, ի դեպ, հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը, որը շաբաթական կտրվածքով տվյալներ է ներկայացնում, թե որքան մարդ է սոցիալական հետվճարներ ստացել:

Սա նշանակում է, որ գործընթացում մասնակցել է միայն հայտարարագրման ենթակա բնակչության շուրջ 5 տոկոսը՝ աղաղակող անհաջողություն մի նախաձեռնության համար, որն իշխանությունների կողմից համարվում էր խոշոր բարեփոխում։ Ընդ որում, այս վիճակագրության մեջ ևս մի ուշագրավ հանգամանք կա՝ այդ 35 հազարից մոտ քառասուն տոկոսը՝ 15 հազար քաղաքացի, հայտարարագիր ներկայացրել է բացառապես մեկ պատճառով՝ սոցիալական վճարը հետ ստանալու հնարավորությունից օգտվելու համար։ Այլ կերպ ասած՝ եթե չլիներ այդ արհեստական մոտիվացիան, որը հորինվել է հենց այդ նպատակով, նույնիսկ այս 5 տոկոս ցուցանիշը չէր արձանագրվի։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ հայտարարագիր ներկայացրած անձանց զգալի մասը պետական աշխատողներ են, որոնց թիվը մոտավորապես տատանվում է 100-ից 150 հազարի սահմաններում։

Այսինքն, ստացվում է, որ գործընթացին մասնակցել են գրեթե բացառապես նրանք, որոնց հնարավոր է վարչական ճանապարհով պարտադրել դա անել, կամ նրանք, որոնք հետվերադարձի ակնկալիք ունեն։ Սա վկայում է այն մասին, որ քաղաքացիների շրջանում ուղղակի չկա կամավոր կամ ներքին մոտիվացիա՝ այս նախաձեռնության մեջ ներգրավվելու։ Մյուս կողմից՝ ստացվում է, որ չորս ամսում նույնիսկ պաշտոնյաների մի փոքր մասն է միայն ներկայացրել հայտարարագիր:

Ըստ մասնագետների հաշվարկի, նոյեմբերի 1-ին, երբ լրանում է վերջնաժամկետը, ամենայն հավանականությամբ, կարող է գրանցվել մոտ 150 հազար մասնակցության ցուցանիշ, այն էլ՝ պետական ծառայողների հաշվին: Առավելագույն թիվը, որ կարող է ակնկալել այս կառավարությունը, կարծում ենք, 200 հազարն է: Ոչ ավելի: Իսկ դա միանշանակ պետք է գնահատել որպես կատարյալ ձախողում՝ հաշվի առնելով, որ ՀՀ կես միլիոնից ավելի քաղաքացի փաստացի կա՛մ չի ցանկանում հայտարարագրել, կա՛մ չի վստահում համակարգին, կա՛մ էլ տեխնիկապես չի կարողանում օգտվել դրանից։

Միաժամանակ, հասարակական տրամադրությունների վերլուծությունները ցույց են տալիս, որ գործ ունենք ոչ թե տեխնիկական կամ ինֆորմացիոն բացի հետ, այլ պետական քաղաքականության նկատմամբ խորքային անվստահության ու լրջագույն կասկածների խնդրի հետ։

Ի մասնավորի, իշխանությունների հավաստիացումները, թե հարկման նոր շեմեր չեն կիրառվելու, կամ գործընթացը լինելու է «հանգիստ» և «հարմարավետ», քաղաքացիների շրջանում ընկալվում են որպես պոպուլիստական հռետորաբանություն՝ առանց գործնական երաշխիքների։

Տնտեսագետներն արդարացիորեն մտահոգություն են հայտնում, որ համընդհանուր հայտարարագրման այս մեխանիզմը կարող է վերածվել հարկային վերահսկողության և ճնշման գործիքի՝ հատկապես միջին և փոքր եկամուտներ ունեցող անձանց նկատմամբ։ Եթե քաղաքացին, օրինակ՝ նվիրատվություն է ստացել, դրամական փոխանցում հարազատից կամ ընկերոջից, կամ նույնիսկ սովորական ընտանեկան փոխառություն է կատարել (պարզ ասած՝ պարտք է տվել հարազատին կամ ընկերոջը), ապա պարտավոր է այս բոլորը փաստաթղթավորել պայմանագրով։ Ստեղծվում է մի իրավիճակ, երբ անգամ ընտանիքի անդամներն ամեն «քայլափոխի» պետք է միմյանց հետ գրավոր պայմանագրեր կնքեն, որպեսզի ապացուցեն, որ դա ոչ թե եկամուտ է, այլ նվիրատվություն կամ պարտքի վերադարձ։ Պարզապես անմեղսունակ պետք է լինել՝ պարտադրելու պայմանագրի կնքում, ասենք՝ հոր և դստեր միջև, պապի ու թոռան միջև, եղբոր ու քրոջ միջև, առավել ևս՝ Հայաստանում:

Հիմա այնպես են արել, որ նման պայմանագրեր չլինելու, այսինքն՝ նույնիսկ հարկման չենթական փոխանցումները չփաստաթղթավորելու պարագայում հարկային մարմինները կարող են այդ գործարքները դիտարկել որպես եկամուտ և հարկել մինչև 20 տոկոսով։

Այս քաղաքականությունը ընկալվում է որպես նոր տեսակի վերահսկողություն, որտեղ քաղաքացիներն այլևս ոչ թե իրենց կամքով են մասնակցում պետական գործընթացներին, այլ գործում են պարտադրանքի ներքո՝ միաժամանակ դառնալով «տուգանքի մատերիալ»։ Քաղաքացիների համոզմունքն այն է, որ պետությունն ուզում է ոչ թե օգնել կամ կարգավորել, այլ պարզապես ամեն անգամ նոր առիթ ստեղծել մարդկանց գրպանը մտնելու ու նրանց կյանքը բարդացնելու համար։

Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ այսպիսի նախաձեռնություններով Հայաստանի սոցիալտնտեսական վիճակը չի բարելավվելու, ընդհակառակը՝ վատթարանալու է։ Հարկման վտանգի ներքո հատկապես նվազելու են դրսից փոխանցվող տրանսֆերտները, որոնք երկրում որոշակի տնտեսական էֆեկտ էին ապահովում։

Ակնհայտ է նաև, որ այսպիսի մի համակարգ ներդնելը պահանջում է երկարատև նախապատրաստություն՝ տեխնիկական, իրավական և հանրային իրազեկման մակարդակներում։ Մինչդեռ Հայաստանում հայտարարագրման գործընթացը իրականացվել է գրեթե հանպատրաստից՝ առանց փորձնական փուլերի, առանց հանրային քննարկումների, առանց բարեխիղճ իրազեկման արշավի։ Ու ընդհանրապես... առանց ոչ մի հիմքի ու հենքի: Ուստի, պատահական չէ, որ մասնագետները, հասարակական ու քաղաքական գործիչները անվերապահ վստահ են՝ այս համակարգը օր առաջ պետք է կասեցնել...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանումԱլիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Պենտագոնը զորքեր է տեղափոխում Իրանի սահման՝ սպասելով Թրամփի «կանաչ լույսին» Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք Չալաբյան2 տարի տղամարդու 5 ոսկե ատամով պրոթեզը մնացել է շնչուղիներում. նրան վիրահատել ենՊшտերազմն անհրաժեշտ չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Բելառուսին, բայց պետք է պատրաստ լինել դրան. Լուկաշենկո Հոկտեմբերի 24-ի ցույցերի նախաշեմին Ֆրանսիայի ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի Թեհրանը չի բացառում պատասխան hարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին. իրանցի պաշտոնյա Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25 Ո՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինՏերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Վերջին 8 տարում գազը երկու անգամ թանկացել է, չթանկանալու երաշխիք չկա. Փաշինյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»ՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Արթիկում կարկուտ է տեղացել (տեսանյութ) Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՎլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության կազմում պաշտոնյաների փոփոխություններ է կատարել «Ինչո՞ւ Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն հեռացնում»․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին Մեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութԻրանը հայտնել է Պարսից ծոցում չորս նավերի վրա հարձակման մասին Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Ինքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՄխիթարյանը հանճարեղ փոխանցում կատարեց․ Աուգուստոն՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակի մասին Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա ԿոստանյանՌԴ բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինային 63 ուղղություն՝ առանց վիզայի․ որքանո՞վ է Հայաստանի անձնագիրը զիջում հարևաններին Տան հրդեհի հետևանքով 71-ամյա տղամարդ է մահացել Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանԿառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանԽաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում. Փաշինյան