Ողբերգական դեպք՝ Երևանում. Կինո Ռոսիայի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքի փողոցային հատվածում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մայիսի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ագաթանգեղոս 7 շենքի փողոցային հատվածում դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, մահացածը մոտ 17-25 տարեկան է: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե անզգուշաբար վայր ընկնելու հետևանք, պարզվում է:
Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը:




















































