«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Հրազդան քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց
ԲԼՈԳ«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, կարևորելով ժողովրդավարական կարգերի հաստատումը և քաղաքացիական հասարակության զարգացումը ՀՀ-ում, 2025 թ․ մայիսի 24-ին և 25-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց, որը վարելու են ոլորտի փորձառու և լավագույն մասնագետները:
•Դասընթացի մասնակիցներին կտրվեն վկայականներ: Մասնակիցները նաև հնարավորություն կստանան դիտորդական աշխատանք իրականացնելու ինչպես համապետական, այնպես էլ ՏԻՄ ընտրություններին:
Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են լրացնել մեկնաբանության մեջ հղումով տրված հայտը մինչև ս.թ. մայիսի 20-ը ներառյալ:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 33 97 82 81 հեռախոսահամարով:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



