Հնդկաստանի և Պակիստանի միջև ռազմական գործողություններ են սկսվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանը հարվածներ է հասցրել Պակիստանին և դրա վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի շրջանին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Պակիստանը հայտարարել է, որ այդ գործողությունների ժամանակ խոցել է Հնդկաստանի հինգ ռազմական կործանիչ։
Հնդկաստանի հայտարարության համաձայն՝ իրենց ուժերը թիրախավորել են Պակիստանում տեղակայված ինը «ահաբեկչական ենթակառուցվածքներ», որոնցից մի քանիսը կապված էին անցած ամսին Հնդկական Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետ։ Այդ հարձակման հետևանքով զոհվել էր 26 հնդիկ զբոսաշրջիկ։ Պակիստանի պնդմամբ՝ այդ հատ հատվածներում զինյալների խմբեր չեն եղել։
Պակիստանի իշխանությունների տվյալներով՝ մայիսի 7-ի առավոտվա դրությամբ երկրի տարածքին հնդկական հարվածների հետեւանքով զոհվել է առնվազն 26 բնակիչ, վիրավորվել՝ 46-ը։




















































